USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ինտերնետ գրաքննության հետևանքով՝ տարեսզկբից Թուրքիայում փակ է «համաշխարհային ցանցի» ավելի քան 4,4 հազար տարբեր կայքերի հասանելիությունը

14.07.2012, 15:44
Ինտերնետ գրաքննության հետևանքով տարեսկզբից Թուրքիայում փակ է «համաշխարհային ցանցի» ավելի քան 4,4 հազար տարբեր կայքերի հասանելիությունը։ Ինչպես գրում է «Ջումհուրիեթ» թերթը, ինտերնետի արգելափակված կոնտենտի քանակը տարեկան աճում է հասարակության մեջ շարունակվող մամուլի և տեղեկատվության ազատության և խոսքի ազատության  մասին քննարկումների ֆոնի ներքո, հաղորդում է tasstelekom.ru-ն։
Ինտերնետ գրաքննության հետևանքով՝ տարեսզկբից Թուրքիայում փակ է «համաշխարհային ցանցի» ավելի քան 4,4 հազար տարբեր կայքերի հասանելիությունը

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ինտերնետ գրաքննության հետևանքով տարեսկզբից Թուրքիայում փակ է «համաշխարհային ցանցի» ավելի քան 4,4 հազար տարբեր կայքերի հասանելիությունը։ Ինչպես գրում է «Ջումհուրիեթ» թերթը, ինտերնետի արգելափակված կոնտենտի քանակը տարեկան աճում է հասարակության մեջ շարունակվող մամուլի և տեղեկատվության ազատության և խոսքի ազատության  մասին քննարկումների ֆոնի ներքո, հաղորդում է tasstelekom.ru-ն։

Կայքերի առավելագույն քանակն արգելափակված է Թուրքիայի հեռուստահաղորդակցությունների կառավարման որոշմամբ։ Դրանք տարբեր բովանդակություն ունեցող ավելի քան 17 հազար ռեսուրսներ են։ Հիմնականում արգելքի տակ են գտնվում պոռնոկայքերը, սակայն արգելափակվում են նաև պոռնոգրաֆիային չվերաբերող էջերը, ծայրահեղ կամ հակաթուրքական բնույթ կրող նյութերը։ -0-