USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Սոցիալական ցանցների լսարանը 2012թ.-ի վերջին կհասնի 1,5 մլրդի. փորձագետ

14.03.2012, 14:07
Ողջ աշխարհում սոցիալական ցանցերի լսարանը 2012թ.-ի վերջին կհասնի 1,5 մլրդ օգտատերի, չորեքշաբթի i-Comference 2012 համաժողովի ընթացքում հայտնել է Mail.Ru Group ռազմավարական հաղորդակցությունների և մարքեթինգի գծով տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովը:
Սոցիալական ցանցների լսարանը 2012թ.-ի վերջին կհասնի 1,5 մլրդի. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Ողջ աշխարհում սոցիալական ցանցերի լսարանը 2012թ.-ի վերջին կհասնի 1,5 մլրդ օգտատերի, չորեքշաբթի i-Comference 2012 համաժողովի ընթացքում հայտնել է Mail.Ru Group ռազմավարական հաղորդակցությունների և մարքեթինգի գծով տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովը:

Ըստ նրա գնահատականի` տվյալ պահին օրական լսարանի չափով ռունետում խոշորագույն սոցիալական ցանցը համարվում է «ՎԿոնտակտե»-ն (35 մլն օգտատեր),  որին հետևում է «Օդնօկլասնիկի»-ն (33 մլն օգտատեր), հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսաստանում համաշխարհային առաջատար Facebook սոցիալական ցանցը դեռ բավական հետ է մնում տեղական խաղացողներից: Ըստ Իզրյադնովի` այդ ցանցից տարեկան օգտվում է ընդամենը վեց մլն ռուս օգտատեր:

Իզրյադնովը նշել է, որ Ռուսաստանում սոցիալական ցանցերի լսարանը ստեղծվելու է ինչպես նոր օգտատերերի հաշվին, որոնք վերջերս են ինտերնետի հասանելիություն ստացել, այնպես էլ նրանց հաշվին, ովքեր նախկինում գրանցված են եղել նման ռեսուրսներում, բայց ինչ-որ պատճառներով դադարել են օգտվել դրանցից:

Google ընկերության ներկայացուցիչ Իլյա կրետովը նշել է, որ այժմ սոցիալական ցանցերը որոշիչ դեր են խաղում ինտերնետում: Այսպիսով, ըստ նրա` Google խոշորագույն համաշխարհային որոնողական համակարգը նախատեսում է ակտիվորեն ինտեգրել Google+ սոցիալական ցանցի հետ կապված իր բոլոր սերվիսները, որը գործարկվել է 2011թ.-ի ամռանը:

Տվյալ պահին ողջ աշխարհում Google+ ամսական լսարանը, ըստ Կրետովի` հաշվարկում է 100 մլն օգտատեր: Կողմնակի կայքերում ռեսուրսի սոցիալական կոճակը «+1» օրական հայտնվում է հինգ մլրդ անգամ: -0-