USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

ՌԴ նախագահական ընտրությունների հեռարձակման կայքը կսկի գործել փետրվարի 1-ից. ՌԴ էկոնոմիկայի և կապի նախարարություն

19.01.2012, 17:09
Ինտերնետային կայքը, որտեղ ՌԴ նախագահական ընտրությունների օրը հեռարձակում է իրականացվելու ընտրատեղամասերից, կգործարկվի փետրվարի 1-ին, հայտարարել է ՌԴ էկոնոմիկայի և կապի նախարարության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Պավել Պուգաչյովը Մոսկվա-Կազան տեսակամուրջի ընթացքում, որը նվիրված էր ընտրատեղամասերը վեբ-տեսախցիկներով զինելու նախագծին:
ՌԴ նախագահական ընտրությունների հեռարձակման կայքը կսկի գործել փետրվարի 1-ից. ՌԴ էկոնոմիկայի և կապի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /ԱՌԿԱ/. Ինտերնետային կայքը, որտեղ ՌԴ նախագահական ընտրությունների օրը հեռարձակում է իրականացվելու ընտրատեղամասերից, կգործարկվի փետրվարի 1-ին, հայտարարել է ՌԴ էկոնոմիկայի և կապի նախարարության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Պավել Պուգաչյովը Մոսկվա-Կազան տեսակամուրջի ընթացքում, որը նվիրված էր ընտրատեղամասերը վեբ-տեսախցիկներով զինելու նախագծին:

Նախագծի շրջանակներում, որի նախաձեռնողն է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, ով առաջադրել է իր թեկնածությունը ՌԴ նախագահի պաշտոնում, 2012 թ.-ի մարտի 4-ին կայանալիք նախագահական ընտրությունների վեբ-հեռարձակում է կազմակերպվելու՝ հնարավոր ընտրակեղծիքներից խուսափելու նպատակով: Նախագծի իրականացմանը բյուջեից կհատկացվի 13 մլրդ ռուբլի, նախագիծն իրականացնելու է «Ռոստելեկոմ» կապի օպերատորը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Պուգաչյովը պարզաբանել է, որ կայքից օգտվելու համար հարկավոր է գրանցվել, գրանցումը կիրականացվի մինչև մարտի 4-ը, ընտրությունների օրը գրանցվել հնարավոր չի լինի:

«Խախտում բացահայտելու դեպքում կայքում հնարավոր կլինի հայտադիմում լրացնել», - նշել է Պուգաչյովը:

Պաշտոնյան նաև տեղեկացրել է, որ հեռարձակման ապահովման համար անհրաժեշտ գրեթե բոլոր սարքավորումներն արդեն ՌԴ-ի տարածքում են: Նրա խոսքերով՝ ժամանել է վեց ինքնաթիռ և 27 բեռնատար: Եվս մեկ ինքնաթիռ պետք է ժամանի:-0-