USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հռոմի Պապի «Թվիթերի» ընթերցողների ցուցակը գերազանցել է 10 միլիոնը

28.10.2013, 14:22
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի «Թվիթեր» մինի բլոգի ընթերցողների ցուցակը գերազանցել է 10 միլիոնը։ Այդ առթիվ պոնտիֆիկոսը հետևյալ դիմումն է հրապարակել. «Սիրելի ընթերցողներ։ Ես իմացա, որ դուք արդենք 10 միլիոն եք։ Ես սրտանց շնորհակալ եմ ձեզ և խնդրում եմ շարունակել աղոթել ինձ համար»։
Հռոմի Պապի «Թվիթերի» ընթերցողների ցուցակը գերազանցել է 10 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի «Թվիթեր» մինի բլոգի ընթերցողների ցուցակը գերազանցել է 10 միլիոնը։ Այդ առթիվ պոնտիֆիկոսը հետևյալ դիմումն է հրապարակել. «Սիրելի ընթերցողներ։ Ես իմացա, որ դուք արդենք 10 միլիոն եք։ Ես սրտանց շնորհակալ եմ ձեզ և խնդրում եմ շարունակել աղոթել ինձ համար»։

Ըստ Պապի` սոցիալական հաղորդակցությունների խորհրդի նախագահ Կլաուդիո Մարիա Չելիի, ով զբաղվում է Պապի «Թվիթերի» էջով, 10 միլիոնը միայն ընթերցողների թիվն է, իսկ իրականում Ֆրանցիսկոսի «թվիթերը» ընթերցում է ավելի քան 60 մլն մարդ` շնորհիվ այն բանի, որ շատ օգտատերեր «վերատպում» և հրապարակում են դրանք իրենց էջերում, գրում է tasstelecom.ru–ն։

«Թվիթեր» @Pontifex–ը ստեղծվել է մոտ մեկ տարի առաջ։ Պապի առաջին մինի բլոգը հրապարակվեց դեկտեմբերի 12–ին` առաջին սմս հաղորդագրության ուղարկման 20–ամյակի օրը։ Այդ ժամանակ ինտերնետ հաղորդակցությանը դիմում էր դեռ Բենեդիկտ XVI–ը։ Այս տարվա փետրվարի 28–ին` նրա  հրաժարականի պահին, նրա էջում բաժանորդագրվել էին 3 միլիոնից փոքր-ինչ պակաս մարդիկ։  Ֆրանցիսկոսը վերցրեց  իր նախորդի «Թվիթերը», որը մի քանի լեզուներով է թողարկվում։ Ընթերցողների մեծ մասը` մոտ կեսը, իսպաներեն լեզվին են տիրապետում, այնուհետև հաջորդում են անգլերեն (3 մլն 129 հազար) և իտալերեն (մեկ միլիոնից փոքր–ինչ ավել) լեզուները։


Աճում է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներկա ղեկավարի ոչ միայն «վիրտուալ», այլ նաև «իրական» ճանաչվածությունը. ամեն չորեքշաբթի և կիրակի նրա քարոզի ժամանակ առավել շատ մարդ է հավաքվում։ –0–