USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-1

Վիրտուալ առևտրի շրջանառությունը Հայաստանում կարելի է ավելացնել 10 անգամ՝ հասցնելով տարեկան 100 մլն դոլարի

29.02.2012, 19:44
Վիրտուալ առևտրաշրջանառությունը Հայաստանում կարելի է ավելացնել 10 անգամ՝ հասցնելով տարեկան 100 մլն դոլարի, կարծում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Վիրտուալ առևտրի շրջանառությունը Հայաստանում կարելի է ավելացնել 10 անգամ՝ հասցնելով տարեկան 100 մլն դոլարի
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի. /ԱՌԿԱ/.  Վիրտուալ առևտրաշրջանառությունը Հայաստանում կարելի է ավելացնել 10 անգամ՝ հասցնելով տարեկան 100 մլն դոլարի, կարծում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միության (UITE) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Այսօր հայկական վիրտուալ շուկայի շրջանառությունը կազմում է մոտ 10 մլն դոլար, իսկ այդ հատվածի զարգացումը թույլ կտա ավելացնել այդ ցուցանիշը 10 անգամ»,- ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

Նա նշեց, որ այսօր գոյություն ունի վիրտուալ առևտրի զարգացմանը խոչընդոտող խնդիրների երեք խոշոր սպեկտր, մասնավորապես, հարկային, մաքսային և վճարահաշվարկային:

Վարդանյանի խոսքով՝ օրենսդրական մեխանիզմները բավականին մանրամասն են մշակվել ավանդական, և ոչ վիրտուալ առևտրի ոլորտում: -0-