USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Ինտերնետի հիմնադիրներն առաջարկում են կոդավորել Ցանցի տրաֆիկի 100%–ը

19.11.2013, 14:31
HTTP/2.0 ստանդարտի մշակմամբ զբաղվող IETF HTTPbis Working Group աշխատանքային խմբի ղեկավար Մարկ Նոթինհեմը (Mark Nottingham) առաջարկել է կոդավորել Համաշխարհային սարդոստայնով փոխանցվող ամբողջ տրաֆիկը։
Ինտերնետի հիմնադիրներն առաջարկում են կոդավորել Ցանցի տրաֆիկի 100%–ը

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. HTTP/2.0 ստանդարտի մշակմամբ զբաղվող IETF HTTPbis Working Group աշխատանքային խմբի ղեկավար Մարկ Նոթինհեմը (Mark Nottingham) առաջարկել է կոդավորել Համաշխարհային սարդոստայնով փոխանցվող ամբողջ տրաֆիկը։

Իր առաջարկությունը Նոթինհեմն արտահայտել է բաց նամակով, որն արժանացել է վեբ–բրաուզերներ արտադրողների հավանությանը։

«Կողմերը միակարծիք են Վեբում պաշտպանության աստիճանի հզորացման առիթով»,– ասել է Նոթինհեմը, ավելացնելով, սակայն, որ կոդավորման ապահովման հարցում նմանատիպ համաձայնության կողմերն առայժմ չեն հասել։

Քննարկումը տարվում է երեք տարբերակների շուրջ։ Առաջին տարբերակը ենթադրում է կոդավորում առանց սերվերային նույնականացման (այսպես կոչված`  TLS Relaxed)։ Երկրորդ տարբերակը նույնն է, բայց սերվերային նույնականացմամբ։ Եվ երրորդը` անել այնպես, որ HTTP/2.0–ի օգտագործումը հնարավոր լինի միայն այն ժամանակ, երբ օգտագործողը դիմի ռեսուրսներին «https://»–ով, իսկ եթե օգտագործողը մուտաքգրում է «http://», ապա կապն իրականացնի HTTP/1 ստանդարտով։

Բրաուզերներ արտադրողները հավանություն են տվել երրորդ տարբերակին, մինչդեռ առաջինի շուրջ կասկածներ են հայտնել:--0--