USD
391.57
EUR
426.77
RUB
4.6962
GEL
141.11
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

Զգուշացում․ ՀՀ–ում հեռախոսային խաբեության նոր ձև է տարածվել, փորձագետը նշել է, թե ինչ է պետք անել

29.01.2025, 12:03
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է հեռախոսային խաբեության նոր ձևի մասին
Զգուշացում․ ՀՀ–ում հեռախոսային խաբեության նոր ձև է տարածվել, փորձագետը նշել է, թե ինչ է պետք անել

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի․/ԱՌԿԱ/․ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է հեռախոսային խաբեության նոր ձևի մասին։ 

«Զգուշացում։ Զանգում են ձեզ բջջային օպերատորի (էս պահին ռուսերեն ա, բայց հաստատ հայ օպերատոր էլ կգտնեն հետո), առաջարկում են հղումով անցնել, իբր գրանցվել 5G։ Զանգում են հայկական համարից (համարի տերը տեղյակ էլ չի, կեղծվում է զանգը)։ Կարճ ասած, նման դեպքերում հիշում եք. եթե ձեզ ինչ-որ բան են առաջարկում լրացնել, կամ կոդ տրամադրել, ավել պակաս տվյալ են ուզում, անում եք հետևյալը.

Անջատում եք զանգը

Հետ եք զանգում, ճշտվում», – գրել է Մարտիրոսյանը Facebook-յան իր էջում։