USD
377
EUR
444.78
RUB
4.8809
GEL
140.99
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Փորձ է արվում գողանալ Վայբերի օգտահաշիվը. փորձագետը նախազգուշացնում է

06.09.2023, 15:41
Մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նախազգուշացնում է, որ հաքերները փորոձում են գողանալ Վայբերի օգտահաշիվը
Փորձ է արվում գողանալ Վայբերի օգտահաշիվը. փորձագետը նախազգուշացնում է
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նախազգուշացնում է, որ հաքերները փորոձում են գողանալ Վայբերի օգտահաշիվը:

«Հայրենակիցներ, հիմա էլ ձեզանից գողանում են մեր սիրված Վայբերը։ Դուք ստանում եք կամ անհատապես, կամ խմբերում սենց նամակ: որի հղումը, իրականում, հաքերին թույլ է տալիս ձեր հաշիվը բացել այլ սարքի վրա ու ձեր անունից ինչ ասես անել», - նշել է Մարտիրոսյանը Facebook-յան իր էջում:

«Եթե սխմել եք, թափով մտեք settings- account - desctop and tablets, ու դուրս քցեք անառակին։ (Ռուսերեն ինքներդ հասկացեք, ոնց ա էս ամենը գրած)», - եգրել է փորձագետը:

Եթե արդեն ձեզ ձեր հաշվից դուրս են քցել, փորձեք մտնել Վայբերի կայք, գտնել նամակ գրելու տեղ։

«Բայց մեծ հույսեր չունենաք։ Ավելի լավ է սրան մի հասցրեք», - զգուշացրել է Մարտիրոսյանը:-0-