USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Բարաք Օբաման ԱՄՆ գլխավոր ՏՏ նախագիծը «աղետ» է անվանել

18.06.2015, 18:15
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ HealthCare.gov մասշտաբային ՏՏ պլատֆորմը «աղետ» է։ Նա բացատրել է, թե ինչու պետության համար նոր համակարգի ստեղծումն այդքան բարդ եղավ, հաղորդում է cnews.ru–ն։
Բարաք Օբաման ԱՄՆ գլխավոր ՏՏ նախագիծը «աղետ» է անվանել

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ HealthCare.gov մասշտաբային ՏՏ պլատֆորմը «աղետ» է։ Նա բացատրել է, թե ինչու պետության համար նոր համակարգի ստեղծումն այդքան բարդ եղավ, հաղորդում է cnews.ru–ն։

Նախագահի խոստովանությունը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է իր կառավարման շրջանում ստեղծված գլխավոր ՏՏ նախագծի` HealthCare.gov պետական կայքի և պլատֆորմի տապալումը։ Այդ մասին նա հայտարարել է Fast Company ամսագրին տված հարցազրույցում։

HealthCare.gov նախագիծն առողջապահության բարեփոխման առանցքային տարր է, որի նախաձեռնողը դարձել է Բարաք Օբաման։ HealthCare.gov կայքը պետք է ԱՄՆ յուրաքանչյուր քաղաքացուն հնարավորություն տար ինտերնետի միջոցով պատվիրել և ստանալ բժշկական ապահովագրություն տարբեր կազմակերպություններից, որոնք պետք է միանային համակարգին։

Ձախողման պատճառները և հետևություններ

«HealthCare.gov խնդիրն այն չէ, որ մենք չունեինք նախագծի վրա գիշեր ու ցերեկ աշխատող մարդիկ, այլ այն, որ մենք գնել ենք ՏՏ ծառայություններ և ծրագրային ապահովում` ղեկավարվելով գնումների ընդհանուր կանոններով` մշակված դեռ 1930–ական թթ.–ին։ Օգտագործել պրոդուկտների ձեռք բերման կանոնները` մշակված դեռ մինչև նոր տեսակի պրոդուկտների հայտնվելը, սխալ է, որը և հանգեցրել է HealthCare.gov–ի հետ կապված «աղետի»,– պարզաբանել է Օբաման։

Այնուամենայնիվ, ասել է Օբաման, իրենք հետևություններ են արել և հիմա հասկանում են, թե ինչպես «վարել գործերը»։ Նախագահը հավելել է, որ մեծ առավելություն է այնպիսի ընկերություններին պետական ծառայություններ տրամադրելու մեջ մասնակցության պատրաստակամությունը, ինչպիսիք են Google–ը, Facebook–ը և Twitter–ը։ «Նրանցից շատերն ընդունակ են դրան, քանի որ մեծ փորձ ունեն»,– ասել է նա։

2013թ.–ին Օբաման խոստովանել է, որ HealthCare.gov կայքում գրանցումը բավական բարդ գործընթաց է, հիշեցնում է Washington Post–ը։-0-