USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Ֆիշերներն ավելի հաճախ են գրոհում հայաստանցի օգտատերերին. հետազոտություն

23.10.2019, 13:09
Հայաստանում 2019-ի երկրորդ եռամսյակում ֆիշինգային գրոհների բախվել է օգտատերերի  8,73%-ը։
Ֆիշերներն ավելի հաճախ են գրոհում հայաստանցի օգտատերերին. հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում 2019-ի երկրորդ եռամսյակում ֆիշինգային գրոհների բախվել է օգտատերերի 8,73%-ը, իսկ Ադրբեջանում՝ 8,39%-ն այն դեպքում, երբ առաջին եռամսյակում նման գրոհների այդ երկրներում ենթարկվել է օգտատերերի 8,2-ական տոկոսը, հաղորդում է «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը։

Վրաստանում էլ ֆիշերները գրոհել են օգտատերերի 13,87%-ին՝ առաջին եռամսյակի 14,76%-ի փոխարեն. այդ ժամանակ այդ ցուցանիշով Վրաստանը զբաղեցրել է 10-րդ տեղն աշխարհում։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։

Ընկերության լուծումների «Հակաֆիշինգ» համակարգը 2019-ի երկրորդ եռամսյակում կանխել է ֆիշինգային կայքեր օգտատերերի անցնելու գրեթե 130 միլիոն փորձ, ինչը 18 միլիոնով ավելին է, քան առաջին եռամսյակում։

Ինչպես նշում են փորձագետները, կիբեռհանցագործները հատուկ են ստեղծում «շահավետ առաջարկներով» ֆիշինգային վեբ-կայքեր, որպեսզի «գայթակղված» օգտագերերը, ոչինչ չկասկածելով, այդ կայքերին տրամադրեն իրենց անհատական տվյալները (էլեկտրոնային փոստի մուտքանուններն ու գաղտնաբառերը, հեռախոսահամարները) և նույնիսկ բանկային քարտերի տվյալները, ինչը չարագործների համար ուղիղ ճանապարհ է բացում դեպի օգտատերերի բանկային հաշիվները։ Հետևաբար, օգատետերերը չպետք է կորցնեն զգոնությունը, արձագանքեն կասկածելի առաջարկներին և անցնեն էլեկտրոնային նամակների, սոցիալական ցանցերի, մեսենջերների և կայքերի կեղծ հղումներով, իսկ հետո տրամադրեն իրենց հաշվառման տվյալներն ում պատահի։–0–