USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Facebook–ում նոր տիպի հարձակում է տարածվում. տեղեկատվական անվտանգության փորձագետը զգուշացնում է (ՖՈՏՈ)

14.09.2023, 12:22
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը զգուշացնում է Facebook–ում տարածվող նոր տիպի հարձակման մասին. ՖՈՏՈ
Facebook–ում նոր տիպի հարձակում է տարածվում. տեղեկատվական անվտանգության փորձագետը զգուշացնում է (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը զգուշացնում է Facebook–ում տարածվող նոր տիպի հարձակման մասին։

«Սիրելի Ֆեյսբուքահայեր, սոցցանցում նոր տիպի հարձակում է իրականացվում` նյուզֆիդում տեսնում եք ձեր ընկերների կողմից իբր լայք արված լրատվական հղում, առայժմ հիմնականում ճանապարհային պատահարների թեմայով։ Բացելու դեպքում ձեզանից փորձում են գաղտնաբառ կորզել։ Բացի այդ, երբ ժամանակին գլխի եք ընկնում և փակում հղումը, ձեր ընկերներին երևում է, որ դուք այն հավանել եք», – նշել է Պապյանը Facebook–յան իր էջում` կոչ անելով զգույշ լինել։–0–