USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանում համակարգչահենության մակարդակը 2013թ.-ի արդյունքում 86% է կազմել. BSA

30.06.2014, 16:38
Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում համակարգչահենության մակարդակը կրճատվել է 2 տոկոսով և 2013թ.-ի արդյունքում 86 տոկոս կազմել, նշվում է BSA Global Software Survey ուսումնասիրության մեջ, որի տվյալները ներկայացվում են երկու տարին մեկ անգամ:
Հայաստանում համակարգչահենության մակարդակը 2013թ.-ի արդյունքում 86% է կազմել. BSA
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /ԱՌԿԱ/. Վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում համակարգչահենության մակարդակը կրճատվել է 2 տոկոսով և 2013թ.-ի արդյունքում 86 տոկոս կազմել, նշվում է BSA Global Software Survey ուսումնասիրության մեջ, որի տվյալները ներկայացվում են երկու տարին մեկ անգամ:

2007թ.-ի համեմատ, երբ Հայաստանում առաջին անգամ էր նման ուսումնասիրություն անցկացվել, համակարգչահենության մակարդակը երկրում կրճատվել է 7 տոկոսով:

Ըստ ուսումնասիրության՝ Հայաստանում տեղադրված չարտոնագրված ծրագրային ապահովման ընդհանուր կոմերցիոն արժեքը կազմել է 26 մլն դոլար: Միաժամանակ 2007թ.-ին այդ թիվը կազմել է 8 մլն դոլար:

Նմանատիպ ժամանակահատվածում համակարգչահեն ծրագրային ապահովման մասնաբաժինը աշխարհում ավելացել է՝ 42 տոկոսից դառնալով 43 տոկոս, իսկ նման ծրագրային ապահովման արժեքն աշխարհում 2013թ.-ին կազմել է 62,7 մլրդ դոլար: Աճի հիմնական պատճառը զարգացող երկրներում անհատական համակարգիչների թվի ավելացումն է, նշվում է ուսումնասիրության մեջ:

Համակարգչահենային ծրագրային ապահովման օգտագործման ամենաբարձր մակարդակը գրանցվել է Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ցուցանիշը կազմել է 62 տոկոս՝ 2011 թ.-ի համեմատ ավելանալով 2 տոկոսային կետով:

Տարածաշրջանում համակարգչահենային ծրագրային ապահովման համախառն արժեքը կազմել է 21 մլրդ դոլար:

Երկրորդը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանն է (61%): Երրորդը Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներն են (59-ական տոկոս): Արևմտյան Եվրոպայում չարտոնագրված ծրագրային ապահովման մասնաբաժինը 2013 թ.-ին նվազել է 3 տոկոսային կետով՝ հասնելով 29 տոկոսի, իսկ նման ծրագրային ապահովման կոմերցիոն արժեքը կազմել է 12,8 մլրդ դոլար:

Աշխարհում համակարգչահենային ծրագրային ապահովումից հրաժարվելու հիմնական պատճառը օգտատերերը նշում են անվտանգության սպառնալիքը, միաժամանակ օգտատերերի հիմնական մասը վախենում է համակարգչահենների գրոհներից: Բացի այդ, օգտատերերին անհանգստացնում է տվյալների կորստի հնարավորությունը:-0-