ՌԻԱ Նովոստին խնդրել է ՆԳՆ–ին գտնել և պատժել Twitter–ի էջերը գրոհողներին
09.08.2013,
15:11
ՌԻԱ Նովոստին ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևի անունով դիմում է հղել` հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր օգոստոսի 7–ին անօրինականորեն մուտք են գործել գործակալության համակարգիչներ և տեղեկություն վերցրել։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՌԻԱ Նովոստին ՆԳՆ ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևի անունով դիմում է հղել` հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել այն անձանց, ովքեր օգոստոսի 7–ին անօրինականորեն մուտք են գործել գործակալության համակարգիչներ և տեղեկություն վերցրել։
Twitter–ում ՌԻԱ Նովոստիի` Միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի և RIA Novosti Deutsch–ի ոչ հիմնական էջերը, չորեքշաբթի երեկոյան կոտրվել են։ Համակարգչահեններն այդ էջերում ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչյովի մահվան մասին կեղծ տեղեկատվություն են տեղադրել, որն անմիջապես հեռացվել է։
ՌԻԱ Նովոստիի IT–տնօրինության ղեկավարի տեղակալ Անդրեյ Բելոռուկովը կարծում է, որ գործակալության դեմ կլինեն նաև նոր կիբերգրոհներ և տեղեկատվական սադրանքներ։
«Վերջերս կատարվող իրադարձությունները վկայում են, որ ՌԻԱ Նովոստիի նկատմամբ ճնշումն ուժեղանալու է, իսկ գործակալության վարկաբեկման և դրա հեղինակությանը վնասելու փորձերը շարունակվելու են։ Սև փիարի տեխնոլոգիաներն օֆլայնից անցել են օնլայն։ Ինչպես արդեն ասել եմ, մեր ria.ru կայքի վրա կատարվող գրոհները, որպես կանոն, շաղկապված են լինում ինչ–որ կարևոր իրադարձությունների հետ։ Սեպտեմբերի սկզբին Սանկտ Պետերբուրգում կանցնի G20–ի գագաթնաժողովը։ Դրանից անմիջապես հետո, քվեարկության միասնական օրը կկայանան մի շարք մարզային ընտրություններ, այդ թվում` Մոսկվայի քաղաքապետի ընտրությունները, որոնց սևեռված է հատուկ ուշադրություն։ Այդ իսկ պատճառով մենք պատրաստվում ենք նոր գրոհների և տեղեկատվական սադրանքների»,– ասել է Բելոռուկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ գործակալությունն այդ խնդրով փոխգործակցում է իրավապահ մարմինների հետ, օպերատիվ կերպով նրանց է ուղղում մեզ մոտ եղած ողջ տեղեկությունը գրոհների կամ մեր համակարգերը կոտրելու փորձերի մասին։ -0-