«GMAIL» էլեկտրոնային տասնյակ հազարավոր հասցեներ նախօրեին ցանցահենների գրոհի են ենթարկվել
13.06.2013,
14:58
Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին Google ընկերությունն իրանցիների էլեկտրոնային հասցեների ավելի քան տասնյակ հազարավոր ցանցահենային գրոհ է գրանցել։ Այդ մասին գրում է tasstelecom.ru–ն, հայտնում են տեղական ԶԼՄ–ները` հղում անելով Google–ի ներկայացուցիչների դիմումին։
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի. /ԱՌԿԱ/. Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների նախաշեմին Google ընկերությունն իրանցիների էլեկտրոնային հասցեների ավելի քան տասնյակ հազարավոր ցանցահենային գրոհ է գրանցել։ Այդ մասին գրում է tasstelecom.ru–ն, հայտնում են տեղական ԶԼՄ–ները` հղում անելով Google–ի ներկայացուցիչների դիմումին։
Google–ի անվտանգության փոխնախագահ Էրիկ Գուսն ընդգծել է, որ «գրոհների ժամանակն ու նպատակները թույլ են տալիս ենթադրել, որ դրանք կապված են Իրանի նախագահական ընտրությունների հետ»։
Ինչպես հայտնել են ամերիկյան ինտերնետ–ընկերությունից, «վերջին երեք շաբաթվա ընթացքում էլեկտրոնային հասցեները ենթարկվել են ֆիշինգային գրոհի, որի նպատակը գաղտնաբառերի և Google–ի հաճախորդների այլ անձնական տեղեկություններ ստանալն էր։ Օգտագործողները սերվիսային ծրագրի հղումով նամակ են ստացել, որն ակտիվացնելիս անհրաժեշտ է եղել մուտքագրել անձնական գաղտնաբառը։
Էրիկ Գուսը կոչ է արել GMAIL–ի իրանցի օգտագործողներին լրացուցիչ պաշտպանության քայլեր ձեռնարկել սեփական աքաունթներում։ Նա հայտնել է, որ ընկերությունն անպայման նախազգուշացնում է իր հաճախորդներին կոտրելու մասին։ «Օգտագործողների պաշտպանությունը գերակա խնդիր է, և մենք փորձում ենք բոլոր հնարավոր միջոցներով սահմանափակել հնարավոր վնասը»,– ասել են Google–ում։ Միաժամանակ, ընկերության փորձագետներին չի հաջողվել գտնել կիբերհանցագործներին։ -0-