USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-5

NASDAQ ОМХ Արմենիան ծրագրում է 2014թ.-ին արժեթղթերի առքուվաճառքի ինտերնետ պորտալ բացել

18.12.2012, 19:43
NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսան ծրագրում է 2014թ.-ին արժեթղթերի առքուվաճառքի ինտերնետ պորտալ բացել, որը հնարավորություն կտա OTC ռեժիմով արժեթղթերի գնանշումներ կատարել,  «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը։
NASDAQ ОМХ Արմենիան ծրագրում է 2014թ.-ին արժեթղթերի առքուվաճառքի ինտերնետ պորտալ բացել

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսան ծրագրում է 2014թ.-ին արժեթղթերի առքուվաճառքի ինտերնետ պորտալ բացել, որը հնարավորություն կտա OTC ռեժիմով արժեթղթերի գնանշումներ կատարել,  «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ասաց NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը։

«Շուկայի մասնակիցները կարող են OTC ռեժիմով դնել իրենց գնանշումները, օրինակ` պետական պարտատոմսերով։ Ցանկացած մեկը մուտք գործելով կայք` կարող է արժեթղթեր ձեռք բերել, իսկ փոխհաշվարկները կանցկացվեն մեր միջոցով»,- ասաց նա։

Միաժամանակ, ըստ Սարոյանի, համաշխարհային պրակտիկան հաստատում է, որ զանգվածային մասնավոր ներդրողները պետական պարտատոմսերի շուկայի մասնակիցների էական մասնաբաժինը չեն կազմում։

Սակայն, նրա կարծիքով, կարևոր է ոչ թե տոկոսը, այլ հենց ներգրավման գործընթացը։ «Մեր խնդիրն է պետական պարտատոմսերից ազգային ապրանքանիշ ստեղծել։ Եթե մարդը սփյուռքում ցանկանում է օգնել իր երկրին, նա կարող է դա անել իր համար շահավետ պայմաններով` պարտատոմսեր գնելով»,- եզրափակեց նա։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության:

2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է: Ֆոնդային բորսան 2009թ. հունիսի 5-ից Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման արտոնագիրը Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից տրամադրվել է 2005 թվականի նոյեմբերի 7–ին, իսկ արժութային հարթակում առուվաճառքները պաշտոնապես մեկնարկել են 2005 թվականի նոյեմբերի 15–ին։ -0-