Word–ի և Excel–ի առցանց տարբերակներում համատեղ խմբագրման լրացուցիչ գործառույթներ են ավելացել
11.11.2013,
19:55
Microsoft–ն Office Web Apps առցանց ծառայություններում` ներառյալ Word–ը, Excel–ը և PowerPoint–ը, փաստաթղթերի հետ համատեղ աշխատելու և խմբագրման լրացուցիչ գործառույթների հնարավորություն է ավելացրել, հայտնում է Digit.ru–ն` վկայակոչելով ընկերության պաշտոնական բլոգին։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Microsoft–ն Office Web Apps առցանց ծառայություններում` ներառյալ Word–ը, Excel–ը և PowerPoint–ը, փաստաթղթերի հետ համատեղ աշխատելու և խմբագրման լրացուցիչ գործառույթների հնարավորություն է ավելացրել, հայտնում է Digit.ru–ն` վկայակոչելով ընկերության պաշտոնական բլոգին։
Փաստաթղթերով աշխատելու ժամանակ տեքստի այն մասերը, որոնք ինչ–որ մեկը խմբագրում է, նշվում են տարբեր գույներով փոփոխությունների հետևանքով բախումներից խուսափելու համար։ Բացի այդ, աշխատանքային դաշտի անկյունի ինդիկատորը ցույց է տալիս ընթացիկ հեղինակների ցուցակը և ֆայլի այն հատվածը, որի վրա աշխատանք է տարվում։ Փաստաթղթերում փոփոխություններ կարելի է կատարել նաև Office–ի ծրագրերի ավանդական տարբերակներից` միաժամանակ բոլոր փոփոխությունները կհամաժամանակեցվեն առցանց տարբերակի հետ տեղային ֆայլը պահելուց հետո։
Office Web Apps–ում ընդգրկված ծրագրերը ստացել են նաև մի շարք նոր ֆունկցիաներ։ Word–ում հասանելի են դարձել տեքստի ֆորմատավորման ընդլայնված կարգավորումները, բառերի և բառակապակցությունների որոնումն ու փոխարինումը, աղյուսակների ֆորմատավորման և սյունակային անվանումների հնարավորությունը։ Excel–ում հնարավոր է դարձել քաշելով տեղափոխել դաշտերը, փոխել փաստաթղթի էջերի հերթականությունը, իսկ վիճակի տողում սկսել է պատկերվել ընտրված դաշտերի վազային վիճակագրական տեղեկությունը։
Առաջիկայում Office Web Apps–ում կավելանա նաև Android օպերացիոն համակարգով սարքերի խմբագրման հնարավորությունն, ասվում է Microsoft–ի բլոգում։ Office Web Apps –ը Office–ի փաթեթի առցանց տարբերակն է անհատական համակարգիչների համար և հասանելի է օգտագործողներին անվճար, ինչպես գրում է Digit.ru–ն։ Պրոդուկտների ընթացիկ շարքը ներառում է Word, Excel, PowerPoint և OneNote–ի խմբագիրներին։
Մեկ փաստաթղթով մի քանի հեղինակների համատեղ աշխատանքի հնարավորությունը գոյություն ունի նաև Google Docs առցանց ծառայությունում, որը գործնականորեն ունի նույն հնարավորությունները։
-0-