«ՎիմպելԿոմը» բջջային POS-տերմինալների վաճառք է սկսել
24.10.2012,
15:11
«ՎիմպելԿոմ» բջջային կապի օպերատորը («Բիլայն» ապրանքանիշ) բջջային տերմինալի վաճառք է սկսել բջջային սարքերին միացվող Pay-me պլաստիկ քարտերի հաշվարկման համար, երեքշաբթի հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՎիմպելԿոմ» բջջային կապի օպերատորը («Բիլայն» ապրանքանիշ) բջջային տերմինալի վաճառք է սկսել բջջային սարքերին միացվող Pay-me պլաստիկ քարտերի հաշվարկման համար, երեքշաբթի հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։ «ՎիմպելԿոմը» օպերատիվ կերպով է դուրս եկել հեռանկարային շուկա. աշնան սկզբին մի շարք մրցակիցներ նմանատիպ նախագծեր են գործարկել, հաղորդում է Digit.ru–ն։
Pay-me վճարման բջջային տերմինալները կիրականացվեն «ՎիմպելԿոմ» ԲԲԸ–ի «Բիլայն Բիզնես» ստորաբաժանման կողմից։ «Առայժմ տերմինալները հասանելի կլինեն Մոսկվայի տարածաշրջանի կորպորատիվ հաճախորդների համար։ Հետագայում փորձը կտարածվի ողջ երկրի վրա»,– ասել է «ՎիմպելԿոմի» կորպորատիվ զարգացման փոխնախագահ Անդրեյ Պատոկան։ Նրա տվյալներով, Pay-me–ի վաճառքները սկսել են 2012 թվականի հոկտեմբերի 23–ին, գինը` 1600 ռուբլի։ ՄՏՍ–ի անալոգային ծառայության արժեքը 150 ռուբլի է։
«Տելեմարկետի» գլխավոր տնօրեն Վլադիմիր Կանինի խոսքով, «ՎիմպելԿոմը» միայն որպես մատակարար է հանդես գալիս։ «Pay-me լուծումը կգործի ցանկացած օպերատորի ցանցում և թույլ կտա ընդունել պլաստիկ քարտով վճարում սմարթֆոնի օգնությամբ ամենուր, որտեղ կա բջջային ինտերնետ կամ Wi-Fi»,– ասել է նա։
Pay-me տերմինալները հավաստագրված են Visa–ի կողմից։ Տերմինալները կթողարկի «Ալֆա Բանկը», որը նաև կիրականացնի բջջային տերմինալով կատարվող վճարումների պրոցեսինգ։
«ՎիմպելԿոմ» ԲԲԸ–ն ՌԴ–ի հեռահաղորդակցության շուկայի խոշորագույն օպերատորներից է, ընդգրկված է Vimpelcom Ltd. Ընկերությունների խմբում։ «Բիլայն «Բիզնեսն» օպերատորի կառուցվածքային ստորաբաժանումն է, որը պատասխանատվություն է կրում կորպորատիվ հաճախորդների հետ աշխատելու համար։ -0-