Վերլուծաբանները կանխատեսում են, որ բում է սպասվում ավտոմեքենաների չիպերի շուկայում
04.04.2013,
12:54
2012 թվականին ավտոմոբիլային ընկերություններն ավտոմեքենաներում հաղորդիչ և անհաղորդիչ ցանցերի կազմակերպման համար օգտագործվող կիսահաղորդիչների վրա մոտ 545.1 մլն դոլար են ծախսել, հաշվարկել են IHS վերլուծաբանները։ Մեկ տարի առաջ նույն ցուցանիշը կազմում էր միայն 438.8 մլն դոլար։ Ընկերության կանխատեսմամբ, 2013 թվականին ավկոկոնցեռններն այդ արտադրանքին կուղղեն 585.4 մլն դոլար, իսկ 2014 թվականին այդ շուկայի ծավալն արդեն կկազմի 663.4 մլն դոլար, 2018 թվականին կհասնի 841.8 մլն դոլարի` 2011 թվականի համեմատ գրեթե կրկնապատկվելով, հաղորդում է cnews.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2012 թվականին ավտոմոբիլային ընկերություններն ավտոմեքենաներում հաղորդիչ և անհաղորդիչ ցանցերի կազմակերպման համար օգտագործվող կիսահաղորդիչների վրա մոտ 545.1 մլն դոլար են ծախսել, հաշվարկել են IHS վերլուծաբանները։ Մեկ տարի առաջ նույն ցուցանիշը կազմում էր միայն 438.8 մլն դոլար։ Ընկերության կանխատեսմամբ, 2013 թվականին ավկոկոնցեռններն այդ արտադրանքին կուղղեն 585.4 մլն դոլար, իսկ 2014 թվականին այդ շուկայի ծավալն արդեն կկազմի 663.4 մլն դոլար, 2018 թվականին կհասնի 841.8 մլն դոլարի` 2011 թվականի համեմատ գրեթե կրկնապատկվելով, հաղորդում է cnews.ru–ն։
Միկրոսխեմաների վաճառքների այդպիսի աճն ավտոմեքենաների ցանցերի ընդլայնման համար փորձագետները կապում են ավտոտերերի շրջանում նստատեղերի թիկնակին ներկառուցված սարքերի պանելների, մուլտիմեդիոն համակարգերի, DVD-նվագարկիչների և մոնիտորների հետ սմարթֆոնների և պլանշետների ինտեգրման տեխնոլոգիայի պահանջարկի աճի հետ։ Նախևառաջ, օգտագործողներին հետաքրքրում է բջջային սարքից տեսահեռարձակման հնարավորությունն ավտոմեքենայի ներսում գտնվող էկրանին։
Վերլուծաբանների կարծիքով, շուկայի աճին կնպաստեն անվտանգության համակարգերը (ADAS - Advanced Driver Assistance System), որոնք նախազգուշացնում են վարորդին կտրուկ շրջադարձերի կամ ճանապարհի վտանգավոր հատվածների մասին։
Gartner–ի մասնագետները կարծում են, որ 2016 թվականին ավտոմեքենաների զինումն անլար կապի հնարավորություններով գնորդի համար նույնքան կարևոր կդառնա, որքան դրա ավանդական բնութագրերը` անվտանգությունը, տնտեսում և այլն։ Ավտոմեքենաների ներքին լարային ցանցերի դեպքում խոսքը գնում է MOST (Media Oriented System Transport) ավտոդեղի մասին, որն ապահովում է հուսալի փոխանցում և բարձր թողունակություն (մինչև 24,8 Մբիթ/վրկ)։
Բացի այդ, ներկայում մշակվում են ոչ մեծ զանգվածի Ethernet-մալուխների նոր ձևեր` նախատեսված ավտոմոբիլային տեղային ցանցերի օգտագործման համար։ Չորսից պակաս պարուրանման զույգեր օգտագործող նման մալուխների ստեղծման համար կազմվել է IEEE 802.3 Reduced Twisted Pair Gigabit Ethernet Study Group հետազոտական խումբ։ Նոր չափանիշի մշակումը կպահանջի մոտ երեք տարի, իսկ Gigabit Ethernet–ով զինված ավտոմեքենաների հայտնվելը կարելի է սպասել մոտ 2020 թվականին։
Միաժամանակ, հաղորդակցությունները զարգանում են ոչ միայն տրանսպորտային միջոցների ներսում, այլ նաև ավտոմեքենաների միջև։ Տեխնոլոգիաների շնորհիվ, որոնք, օրինակ, առաջարկում է European CAR 2 CAR Communication Consortium կոնսորցիումը, ճանապարհային երթևեկության մասնակիցները կարող են անարգել օգտակար տեղեկություն փոխանակել միմյանց հետ, ավտոմեքենաները կսովորեն փոխգործակցել լուսացույցների հետ, իրազեկել վարորդին խցանումների, ճանապարհային աշխատանքների մասին։ -0-