Ուսուցիչները կկարողանան iPad -ով ուսումնական նյութեր ստեղծել
01.07.2014,
16:07
Apple ընկերությունը ներկայացրել է iTunes U-ի թարմացված տարբերակը, որի նոր գործիքների միջոցով ուսուցիչներն ու աշակերտները կկարողանան iPad-ում կրթական նյութեր ստեղծել և ուսումնասիրել:
ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունը ներկայացրել է iTunes U-ի թարմացված տարբերակը, որի նոր գործիքների միջոցով ուսուցիչներն ու աշակերտները կկարողանան iPad-ում կրթական նյութեր ստեղծել և ուսումնասիրել:
Հուլիսի 8-ից iTunes U-ի թարմացված անվճար հավելվածի միջոցով ուսուցիչները հնարավորություն կունենան ստեղծել, խմբագրել և լիարժեք ուսումնական դասընթացներ վարել iPad-ի միջոցով, իսկ աշակերտների համար շարժական տարբերակում կստեղծվեն նոր հնարավորություններ համատեղ աշխատանքի, բանավեճերի կազմակերպման և ուսումնական հարցերի քննարկման համար, Cnews-ին հայտնել են Apple-ից:
«iTunes U-ն արժեքավոր ռեսուրս է ուսուցիչների և աշակերտների համար, ունի ուսումնական նյութերի մեծ ընտրություն, որոնք հասանելի են բոլորին: Իսկ հիմա դասընթացների կառավարման և կրթական նյութերի քննարկման օպտիմալացված հնարավորությունների շնորհիվ՝ ուսուցումն iPad-ով դառնում է ավելի անհատականացված», - հայտարարել է Apple կորպորացիայի ինտերնետային ծառայությունների և ծրագրային ապահովման գծով ավագ փոխնախագահ Էդդի Կյուն, հաղորդում է cnews.ru-ն:
iTunes U-ի թարմացված հավելվածը թույլ է տալիս ուսուցիչներին iPad-ով ստեղծել լիարժեք ուսումնական դասընթացներ և ավելացնել ինտերակտիվ կոնտենտ և ուսումնական նյութեր iWork-ից, iBooks Author-ից և iPad-ի համար հասանելի ավելի քան 75 հազար կրթական հավելվածներից: Ընկերությունից նշում են, որ օգտագործելով iPad-ի ներկառուցված տեսախցիկը՝ ուսուցիչները կարող են տեսանյութեր և լուսանկարներ պատրաստել և ավելացնել դրանք ուսումնական դասընթացում՝ մի ակնթարթում աշակերտներին ներկայացնելով շրջապատող աշխարհի մասին արդիական նյութեր:-0