USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Huawei–ն 1 Տբիթ/վրկ արտադրողականության ինտերֆեյսի քարտ և 100 Տբիթ/վրկ կլաստերի աշխատանքը կարգավորող սարք է ներկայացրել

30.04.2013, 14:29
Huawei ընկերությունը աշխարհում առաջին ցանցային քարտը տվյալների փոխանցման 1 Տբիթ/վրկ արագությամբ և 100 Տբիթ/վրկ արագություն ապահովող կլաստերի աշխատանքը կարգավորող սարք է ներկայացրել։ Կլաստերային ճարտարապետությունը լայնորեն կիրառվում է օպերատորական մայրուղային ցանցերում երթուղայնացման բարձր արտադրողական համակարգերի համար` ցանկացած խափանումների նկատմամբ բարձր աստիճանի կայունությամբ։
Huawei–ն 1 Տբիթ/վրկ արտադրողականության ինտերֆեյսի քարտ և 100 Տբիթ/վրկ կլաստերի աշխատանքը կարգավորող սարք է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Huawei ընկերությունը աշխարհում առաջին ցանցային քարտը տվյալների փոխանցման 1 Տբիթ/վրկ արագությամբ և 100 Տբիթ/վրկ արագություն ապահովող կլաստերի աշխատանքը կարգավորող սարք է ներկայացրել։ Կլաստերային ճարտարապետությունը լայնորեն կիրառվում է օպերատորական մայրուղային ցանցերում երթուղայնացման բարձր արտադրողական համակարգերի համար` ցանկացած խափանումների նկատմամբ բարձր աստիճանի կայունությամբ։

Ինտելեկտուալ բաժանորդային սարքերի լայն կիրառումը, բիզնես մակարդակի զգալի բարդացումը և հեռահաղորդակցությունների համակարգերի կատարելագործումը, լայնաշերտ անլար ցանցերի զարգացումը, բարձր հստակության տեսանյութի և ամպային հաշվարկների տեխնոլոգիաների մասսայականացումը մայրուղային ցանցերի օպերատորների առջև մի շարք բարդագույն խնդիրներ է դնում։ Օպերատորներին անհրաժեշտ է սեղմ ժամկետներում ավելացնել իր մայրուղային ցանցերի թողունակությունը տրանսպորտային միջավայրի զգալի թողունակություն պահանջող ծառայությունների հետ արդյունավետ աշխատանքի համար, հաղորդում է cnews.ru–ն։

Ինչպես պատմել են Cnews–ն Huawei–ում, նման խնդիրների լուծման համար ընկերությունը մշակել է 1 Տբիթ/վրկ ընդհանուր թողունակության 100GE և 40GE ինտերֆեյսային քարտեր։ Բացի այդ, Huawei–ն ներկայացնում է ճյուղի առաջին կլաստերային համակարգը 100 Տբիթ/վրկ ընդհանուր թողունակությամբ` NE5000E սարքավորման բազայի վրա։
-0-