USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Twitter–ը մարտահրավեր է նետում Facebook–ին և WhatsApp–ին

22.07.2014, 13:05
Twitter միկրոբլոգների պորտալը կարծում է, որ փոքր չափերն իր առանձնաշնորհն է։ Թարմացվել է ակնթարթային հաղորդագրությունների համակարգը, որն այժմ աշխատում է այն նույն սկզբունքով, ինչ Facebook–ի կողմից 19 մլրդ դոլարով գնած WhatsApp–ը։ Տեսնենք, թե որքանով լավ այն կգործի, գրում է vestifinance.ru–ն։
Twitter–ը մարտահրավեր է նետում Facebook–ին և WhatsApp–ին
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Twitter միկրոբլոգների պորտալը կարծում է, որ փոքր չափերն իր առանձնաշնորհն է։ Թարմացվել է ակնթարթային հաղորդագրությունների համակարգը, որն այժմ աշխատում է այն նույն սկզբունքով, ինչ Facebook–ի կողմից 19 մլրդ դոլարով գնած WhatsApp–ը։ Տեսնենք, թե որքանով լավ այն կգործի, գրում է vestifinance.ru–ն։

Twitter–ում ինտեգրված, այսպես կոչված, DM (Direct messages) համակարգը մինչ օրս աշխատում էր միկրոբլոգների տերերի համար փակ մեսենջերի սկզբունքով։ Օգտագործողները կարողանում էին անմիջապես իրենց ծանոթներին հաղորդագրություններ ուղարկել, եթե երկու զրուցակիցներն էլ «հետևում էին» միմյանց, այսինքն, ըստ էության, միմյանց ավելացրել էին ընկերների ցուցակում։ Բացի այդ, մեդիաօգտատերերը DM են օգտագործել հետադարձ կապի համար` հաղորդագրություններ ստանալով իրենց բաժանորդագրվածներից։ Դրա համար անհրաժեշտ էր հատուկ գործառույթ միացնել։ Այժմ համակարգը թարմացվել է և ավելի շատ սկսել է WhatsApp–ին նման պատուհանիկ հիշեցնել։ Միկրոբլոգների տերերը կարող են DM ակնթարթային հաղորդագրություններ ուղարկել և էջին տեսնում են հաղորդումների ամբողջ պատմությունը։

Twitter–ը խոստանում է նաև ապահովել DM–ի համաժամանակեցման նորմալ համակարգ բջջային հավելվածներում և ինտերնետ–պորտալում։ «Մենք կստեղծենք բջջային հավելվածների հատուկ համակարգ, որը կօգնի տեսնել հաղորդագրությունների ամբողջ պատմությունը»,– ասվում է ընկերության հաղորդման մեջ։ Twitter–ի ղեկավարությունն ասում է նաև, որ համակարգն ամբողջովին կյուրացվի մի քանի շաբաթների ընթացքում։ Հետաքրքիր կլինի տեսնել, թե DM նոր տարբերակում կպահպանվի, արդյո՞ք, 140 նշանի սկզբունքը, որը միկրոբլոգների պորտալի «ֆիրմային» առանձնահատկությունն է։

Twitter–ի գործադիր տնօրեն Դիկ Կոստոլոն նշել է. «Մենք տեսնում ենք մեր պրոդուկտի միջուկն ուժեղացնելու իրական հնարավորություն ակնթարթային հաղորդումների համակարգի հաշվին` օգտագործողի համար ապահովելով հրապարակային քննարկման և ընկերների հետ առանձին շփվելու ընթացքում ազատ տեղափոխվելու հնարավորություն, որը Twitter–ում հնարավոր կլինի տեսնել ամենուր»։

Անպատասխան է մնում առայժմ միայն այն հարցը, թե կինտեգրվի, արդյոք, DM նոր տարբերակը կողմնակի մշակողների, օրինակ, Tweetbot–ի և Echofon–ի հավելվածներում։ Հայտնի է, որ Twitter–ի ղեկավարությունը փորձում է հասնել այդ ծրագրերի սպառմանը` մշակման ծառայությունների օգտագործման մեջ առավել շատ մարդկանց ներգրավելու միջոցով։ -0-