Տվյալների փոխանցման արագությունը մոտեցել է լույսի արագությանը
26.03.2013,
17:23
Ֆրանչեսկո Պոլետին (Franceso Poletti) և նրա թիմը` Սաութհեմփթոնի համալսարանից, ուլտրաբարակ ապակե ծածկույթով օպտիկական մանրաթելեր են ստեղծել, որոնք կարող են ալիքների երկարությունների լայն դիապազոն փոխանցել մեծ արագությամբ, հաղորդում է vesti.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. Ֆրանչեսկո Պոլետին (Franceso Poletti) և նրա թիմը` Սաութհեմփթոնի համալսարանից, ուլտրաբարակ ապակե ծածկույթով օպտիկական մանրաթելեր են ստեղծել, որոնք կարող են ալիքների երկարությունների լայն դիապազոն փոխանցել մեծ արագությամբ, հաղորդում է vesti.ru–ն։
Ավանդական օպտիկական մանրաթելերում լույսի արագությունը վակուումում հասնող արագության ընդամենը 31 տոկոսն է կազմում։ Դատարկ խողովակների ստեղծումն արգացնում է փոխանցվող լույսը, սակայն իր բացասական դերն է կատարում դիսպերսիան` տարրալուծումը։ Օդ–ապակի սահմանին լույսն անհետանում է, կրճատվում է ալիքների օգտագործվող երկարությունների միջակայքը և համապատասխանաբար փոխանցվող հաղորդակցության ծավալը։ Պոլետիի թիմն այդ խնդիրը լուծել է` բարակ ապակե ծածկույթով մանրաթելեր ստեղծելով։
«Սովորական օպտիկական մանրաթելերը ցածր կամ բարձր արագությամբ հաղորդակցության մեծ ծավալ էին փոխանցում, սակայն դիապազոնը չէր նվազում։ Մեզ հաջողվեց մանրաթել ստեղծել, որը կարող է խոշոր ծավալներ փոխանցել` առանց արագության կորուստների»,– պատմում է Պոլեթին։
Այժմ հաղորդակցության մեծ ծավալները հնարավոր է փոխանցել լույսի արագության 99,7 տոկոս արագությամբ։ Բրիտանացիների ռեկորդները կազմում են 73,7 տերաբիթ/վ (տարածությունը կազմել է 310 մետր)։ Դա 15 հազար անգամ շատ արագ է սովորական դատարկ մանրաթելերի համեմատ։
Իհարկե, կոմերցիոն ապրանք ստեղծելու համար մշակողներին դեռ շատ ժամանակ է պետք, սակայն նման տեխնոլոգիայի ստեղծման փաստն ինքնին թույլ է տալիս «լուսավոր ապագայի» հույս ունենալ։ Մասնագետների հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Nature Photonics հանդեսում։ –0–