USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+4

Թռչելու համար նախատեսված տախտակի առաջին փորձարկումներն են կատարվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

12.04.2016, 12:15
Մարզիկ Ֆրենկ Զապատան թեստավորել է իր նոր հայտնագործությունը`  Flyboard Air  թռչող տախտակը:
Թռչելու համար նախատեսված տախտակի առաջին փորձարկումներն են կատարվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /ԱՌԿԱ/. Մարզիկ Ֆրենկ Զապատան թեստավորել է իր նոր հայտնագործությունը`  Flyboard Air  թռչող տախտակը, գրում է hi-tech.mail.ru–ն։ Դրա օգնությամբ կարելի է բարձրանալ մինչև երեք հազար մետր բարձրության վրա, ասվում է ստեղծողների թիմի պաշտոնական կայքում։

Թեստավորում են պրոֆեսիոնալները

Zapata Racing էքստրեմալների թիմը հայտնի է իր ջրային հովերբորդերի շնորհիվ, որոնք ջրի հսկայական շիթով կարող են ջրի վրա այդ բորդով լողացողին օդ բարձրացնել։

Նորույթն արդեն կապված չէ ջրային պոմպերի հետ և այլ կերպ է կառավարվում։ Թռչող տախտակում ներկառուցված է տուրբոռեակտիվ շարժիչ, որը կարող է օդում մնալ մինչև երեք հազար մետր բարձրության վրա։ 

Սահմանափակումներ

Թռիչքի առավելագույն ժամանակն առայժմ սահմանափակ է` ընդամենը 10 րոպե։ Իսկ արագությունը կարող է հասնել 150 կմ.ժամի։

Այս պահին հայտնագործությունը միայն նախատիպի փուլում է։ Այն նույնիսկ թեստավորել են ջրի մակերևույթի վրա` փորձարկելու համար, թե ինչ կլինի փորձարկողի հետ անսպասելի ընկնելու դեպքում։

Այս թռչող տախտակը վաճառքում կհայտնվի ոչ ավելի վաղ, քան 2017 թվականին։ -0-