USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ճապոնիան որոշել է ստեղծել աշխարհի ամենաարգ գերհամակարգիչը, որը 100 անգամ ավել հզոր կլինի եղածներից

06.05.2013, 13:59
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ստեղծել աշխարհի ամենաարագ գերհամակարգիչը, որը մոտ 100 անգամ ավելի հզոր կլինի նման տեսակի ներկա լավագույն մեքենաներից, հաղորդում է tasstelecom.ru –ը` հղում անելով Տոկիոյի ԶԼՄ–ներին։
Ճապոնիան որոշել է ստեղծել աշխարհի ամենաարգ գերհամակարգիչը, որը 100 անգամ ավել հզոր կլինի եղածներից

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել ստեղծել աշխարհի ամենաարագ գերհամակարգիչը, որը մոտ 100 անգամ ավելի հզոր կլինի նման տեսակի ներկա լավագույն մեքենաներից, հաղորդում է tasstelecom.ru –ը` հղում անելով Տոկիոյի ԶԼՄ–ներին։

Աշխատանքները նախատեսված է սկսել 2014թ.–ին։ Գերհամակարգիչն աշխատանքը պետք է սկսի 2020թ.–ին։  Դրա ստեղծման համար ենթադրվում է առանձնացնել մոտ 100 մլրդ իեն` ավելի քան 1 մլրդ դոլար։

2011թ.–ին Ճապոնիայում ստեղծվել է «Քեյ» գերհամակարգիչը, որը Fujitsu Limited ընկերությունը ստեղծել է Բնական գիտությունների պետական ինստիտուտի հետ («Ռիկեն»)։ Այն 15,1 պետաֆլոպս արտադրողականություն ունի։ «Քեյը» բաղկացած է 88 հազար ութմիջուկնի պրոցեսորներից, դրա ստեղծման համար 112 մլրդ. իեն է ծախսվել` 1,42 մլրդ դոլար։

Սակայն 2012թ.–ին այդ հսկան առաջատարի դիրքերը զիջեց «Սեկվոյա» գերհամակարգչին` 16,3 պետաֆլոպս արտադրողականությամբ։ Այնուհետև առաջին տեղը զբաղեցրեց Titan գերհամակարգիչը, որը գտնվում է ԱՄՆ–ի Թենեսի նահանգի Օուկ Ռիջ ազգային լաբորատորիայում։ Դրա արտադրողականությունը 17,59 պետաֆլոպս է։

Այժմ Ճապոնիան, որի գերհամակարգիչն իջել է աշխարհում երրորդ տեղը, հուսով է վերադարձնել առաջատարի դիրքերը։ Նոր մեքենան, որը հավանաբար կրկին կստեղծի Fujitsu ընկերությունը, նախատեսվում է օգտագործել խնդիրների լայն շրջանակի լուծման համար` նոր ապրանքների,  դեղորայքի և բուժման մեթոդների մշակումից մինչև բնական աղետների կանխատեսումը։ –0–