USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Ստեղծվել է ամենաբարակ խաղային նոթբուքը

03.06.2013, 12:34
Կալիֆորնիայի Razer ընկերությունը, որը նախևառաջ հայտնի է խաղային մկնիկներով և այլ սարքավորումներով, ներկայացրել է «աշխարհի ամենաբարակ» խաղային Razer Blade նոթբուքը, հաղորդում է cnews.ru–ն։
Ստեղծվել է ամենաբարակ խաղային նոթբուքը

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /ԱՌԿԱ/. Կալիֆորնիայի Razer ընկերությունը, որը նախևառաջ հայտնի է խաղային մկնիկներով և այլ սարքավորումներով, ներկայացրել է «աշխարհի ամենաբարակ» խաղային Razer Blade նոթբուքը, հաղորդում է cnews.ru–ն։

Արտադրողը հաստատում է, որ «Razer Blade–ի յուրաքանչյուր խորանարդ սանտիմետրը մեծ համակարգչային հզորություն է պարունակում, քան շուկայում առկա ցանկացած այլ նոթբուք»։

Razer Blade–ը հիմնվում է չորրորդ սերնդի Intel Core պրոցեսորների վրա, որոնց պաշտոնական ծանուցումն ակնկալվում է միայն հաջորդ ամիս, զինված է 2 ԳԲ հիշողությամբ Nvidia GeForce GTX 765Մ նորագույն գրաֆիկական վերահսկիչով և SSD-կուտակիչով։ Razer Blade–ի էկրանի անկյունագիծը կազմում է 14 դյույմ, թույլտվությունը` 1600 x 900  պիքսել։ Պարունակում է  Dolby Home Theatre v4 ներկառուցված ձայնային համակարգ։ Հաղորդակցական հնարավորությունները ներկայացված են երեք USB 3.0, HDMI 1.4a–ով, ականաջակալների և խոսափողի միացմամբ, Wi-Fi 802.11 a/b/g/n և Bluetooth 4.0 կիրառմամբ։

Razer Blade–ի միջուկը տեղադրված է 16,8 մմ հաստությամբ ալյումինե կորպուսի մեջ։ Կորպուսի երկարությունը կազմում է 345 մմ, լայնությունը` 235 մմ։ Քաշը` 1,9 կգ։

Ինչպես պատմեցին Razer–ից, նոթբուքն ամբողջովին նախագծվել է Razer–ի ինժեներների թիմի կողմից։

Razer Blade ստանդարտ կոմպլեկտը պարունակում է 8 ԳԲ օպերատիվ հիշողություն (1600 ՄՀց) և 128 ԳԲ SSD կարողությամբ` 256 և 512 ԳԲ կուտակիչներով կոնֆիգուրացիայի ընտրության հնարավորությամբ։

Տեղեկացվում է միայն երկու երկրների մասին, որտեղ հնարավոր կլինի գնել Razer Blade–ը` ԱՄՆ և Կանադա։ Արտադրողը մտադիր է նախնական պատվերներ ընդունել հունիսի 3–ից։ Մատակարարման ժամկետը չի տեղեկացվում։ Բազային սարքավորման արժեքը կկազմի 1,8 հազար դոլար։ –0–