Sony-ն նորացրել է Vaio E, C, S և Z նոութբուքերի շարքը
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. Sony-ի ամերիկյան ստորաբաժանումը հայտարարել է Vaio E, C, S և Z նոութբուքերի շարքի գարնանային նորացման մասին:
Sony Vaio C նոութբուքերի նոր մոդելները նոր դիզայն են ստացել, ընտրության համար առաջարկված են մակերեսի երկու գույներ՝ վարդագույն Kaleidoscope Pink (որոշ երկրներում հայտնի է որպես Elegant Flower) և Geometric Black դասական տարբերակը, հաղորդում է Cnews.ru-ն:
Vaio S շարքն առավել նոր պրոցեսորների է «անցել»՝ ներառյալ Core i7-ը, ընդ որում դա վերաբերում է ինչպես 13, այնպես էլ 15 դյույմ ունեցող մոդելներին: Համակարգչային շարքերը սարքավորված են Hybrid Graphics տեխնոլոգիաներով: 15 դյույմանոց անկյունագծով էկրանը 1920 x 1080 պիքսել ունի:
Vaio E շարքի նոութբուքերը նույնպես նոր պրոցեսորներ են ստացել, ինչպես Vaio Z մոդելները: Բացի նոր հիշողության քարտերից, Vaio Z նոութբուքերը հասանելի են նոր գույնով՝ Carbon Fiber Silver: Վերջապես, Vaio Z-ում LTE մոդելի (նախկինում միայն 3G) գործառութային ($150) տեղադրման հնարավորություն է հայտնվել:
Vaio S թարմացված մոդելներն ԱՄՆ-ում կհայտնվեն փետրվարին՝ $800 և $980 գնով՝ կախված անկյունագծից:
Vaio Z-ի թարմացված մոդելները վաճառքի կհանվեն սկսած $1950 գնով: -0-