USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Sony–ն վաճառքի առաջին 24 ժամվա ընթացքում իրացրել է 1 մլն նոր PlayStation 4

18.11.2013, 14:41
Էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող Sony ճապոնական ընկերությունը տեղեկացրել է, որ 1 մլն նոր PlayStation 4 է իրացրել վաճառքի առաջին 24 ժամվա ընթացքում, որը մեկնարկել է նոյեմբերի 15–ին ԱՄՆ–ում և Կանադայում, հաղորդում է ՌԲԿ–ն` հղում անելով Reuters–ին։
Sony–ն վաճառքի առաջին 24 ժամվա ընթացքում իրացրել է 1 մլն նոր PlayStation 4

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող Sony ճապոնական ընկերությունը տեղեկացրել է, որ 1 մլն նոր PlayStation 4 է իրացրել վաճառքի առաջին 24 ժամվա ընթացքում, որը մեկնարկել է նոյեմբերի 15–ին ԱՄՆ–ում և Կանադայում, հաղորդում է ՌԲԿ–ն` հղում անելով Reuters–ին։

Sony Computer Entertainment–ի ղեկավար Էնդրյու Հաուսը նշել է, որ Հյուսիսային Ամերիկայում վաճառքի մակարդակը շատ բարձր է, և ընկերությունն ակնկալում է, որ PlayStation 4–ը մեծ ոգևորությամբ կգնեն նաև Եվրոպայում և Լատինական Ամերիկայում, որտեղ այն կսկսի վաճառվել նոյեմբերի 29–ից։

Ութերորդ սերնդի PlayStation 4–ի կարևորագույն տարբերությունը X86 CPU ավելի հզոր պրոցեսորների առկայությունն է, ինչը թույլ է տվել համակարգային հիշողության ծավալը հասցնել 8 Գբ–ի և բարելավել գրաֆիկայի որակը։ PlayStation  4–ը կոչված է փոխարինել PS3–ին։ PlayStation  4–ում խաղի ընթացքը ղեկավարվում է նոր ջոյստիկի միջոցով, որը ստացել է Dualshock4 անվանումը։ Այն թույլ է տալիս խաղացողից սարքին հաղորդել շարժման ֆիզիկան Kinect սարքավորման նման։ ԱՄՆ–ում PlayStation 4–ն արժե 399,99 դոլար, եվրագոտու երկրներում այն կարժենա 399 եվրո։–0–