USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Սմարթֆոնների տվյալները կօգնեն օդերևութաբաններին ավելի ճշգրիտ կանխատեսել եղանակը

14.08.2013, 17:03
Բջջային հավելվածների մշակողներն ու օդերևութաբանները մտածել են, թե ինչպես կարելի է օգտագործել սմարթֆոնները, որպեսզի եղանակի կանխատեսումն ավելի ճշգրիտ լինի, գրում է digit.ru–ն` ներկայացնելով Geophysical Research Letters–ում հրապարակված հոդվածը։
Սմարթֆոնների տվյալները կօգնեն օդերևութաբաններին ավելի ճշգրիտ կանխատեսել եղանակը
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Բջջային հավելվածների մշակողներն ու օդերևութաբանները մտածել են, թե ինչպես կարելի է օգտագործել սմարթֆոնները, որպեսզի եղանակի կանխատեսումն ավելի ճշգրիտ լինի, գրում է digit.ru–ն` ներկայացնելով Geophysical Research Letters–ում հրապարակված հոդվածը։

«Վերջնական նպատակն է անել այն, ինչ օդերևութաբանության մեջ մինչ օրս անհնար էր` կարճաժամկետ տեղային կանխատեսումներ տալ։ Լոնդոնում արևային եղանակն ամպամած օրվա կվերածվի մեկ րոպեի ընթացքում։ Մենք հուսով ենք, որ մարդկանց հնարավորություն կտանք ընտրելու` երբ գրասենյակից դուրս գալ ընդմիջման, որ լավ եղանակ լինի»,– պարզաբանել է Ջեյմս Ռոբինսոնը (James Robinson) Լոնդոնի OpenSignal ընկերությունից։

Ռոբինսոնը և օդերևութաբանները տվյալներ են հավաքել սմարթֆոններում տաքանալուց պաշտպանելու համար մարտկոցներում ներկառուցված ջերմաչափերից OpenSignal հավելվածի օգնությամբ։

Սմարթֆոնները հաճախ դնում են գրպաններում և պայուսակներում, այդ պատճառով դրանք դրսի ճշգրիտ ջերմաստիճան ցույց չեն տալիս։ Բացի այդ, սարքի ջերմաստիճանը կախված է օգտագործման ինտենսիվությունից և մի շարք այլ գործոններից։ Այնուամենայնիվ, տվյալների մեծամասնությունը թույլ է տալիս բավականին հստակ ջերմաստիճանային պատկեր ստանալ, թեև դրա չափման համար անհրաժեշտ են օդերևութաբանական  կայանների տվյալներ։ Հետազոտողները տվյալներ են հավաքել մոտ կես միլիոն օգտագործողներից ամեն օր մեկ տարվա ընթացքում։

Այնուհետև նրանք հաշվի են առել ուղղումները և ստացել են Լոնդոնի, Լոս Անջելեսի, Փարիզի, Մեխիկոյի, Մոսկվայի, Հռոմի, Սան Պաուլուի և Բուենոս Այրեսի միջին ցերեկային ջերմաստիճանները։ Ներկայում շեղումը կազմում է մոտ 1.5 աստիճան ըստ Ցելսիուսի, բայց այն պետք է կրճատվի օգտագործողների թվի ավելացմանը զուգընթաց, նշում են մշակողները։

Ջերմաստիճանի, խոնավության և ճնշման հատուկ ներկառուցված ցուցիչներով սմարթֆոնների համար Ռոբինսոնն ու նրա գործընկերները թողարկել են WeatherSignal հավելվածը։ Որքան այդպիսի սարքերի թիվը մեծանա, այնքան դրանք կարող են օդերևութաբանների համար կարևոր գործիք դառնալ, կարծում են հոդվածի հեղինակները։ Ավելի վաղ կլիմայագետների մի խումբ բջջային կայանները հարմարեցրել էր տեղումների քանակը հաշվելու համար։ -0-