Skype–ի սովորական տարբերակը նույնպես Translator հավելված կունենա
10.06.2015,
16:13
2014 թվականի դեկտեմբերին Microsoft ընկերությունը նախնական գրանցում անցած օգտատերերի համար բացել է Skype Translator հավելվածի տեքստային տարբերակի հասանելիությունը, իսկ մայիսին բոլոր ցանկացողները կարողացել են փորձնական հավելվածը վերբեռնել Windows խանութից։ Իսկ այժմ ընկերությունը ծրագրում է ընդլայնել Skype Translator–ի լսարանը, գրում է Newsru.com–ը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. 2014 թվականի դեկտեմբերին Microsoft ընկերությունը նախնական գրանցում անցած օգտատերերի համար բացել է Skype Translator հավելվածի տեքստային տարբերակի հասանելիությունը, իսկ մայիսին բոլոր ցանկացողները կարողացել են փորձնական հավելվածը վերբեռնել Windows խանութից։ Իսկ այժմ ընկերությունը ծրագրում է ընդլայնել Skype Translator–ի լսարանը, գրում է Newsru.com–ը։
Ինչպես ասվում է Skype–ի բլոգում, մինչև ամառվա վերջ Translator հավելվածը կհայտնվի Skype–ի սովորական տարբերակում։
Այս պահին Translator–ի ձայնային տարբերակն ունի չորս լեզվի` անգլերենի, իսպաներենի, իտալերենի և չինարենի հնարավորություն։ Հաղորդագրությունների թարգմանությունը կատարվում է իրական ժամանակով։ Բացի այդ, ծրագիրը կարողանում է թարգմանել տեքստային հաղորդագրությունները 50–ից ավելի լեզվով, որոնց թվում են ռուսերենը և ուկրաիներենը։ Հավելվածի մշակողները խոստանում են շուտով ընդլայնել նաև այդ հնարավորությունները։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ թարգմանիչ–ծրագրի հիմքում մեքենայացված ուսուցման սկզբունքն է, և այդ պատճառով դրա աշխատանքի որակը հիմնականում կախված է օգտատերերի թվից։ Մշակողները հատուկ տեսահրահանգ են հրապարակել նրանց համար, ովքեր ցանկանում են օգտվել Translator–ից։ -0-