USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Qualcomm ընկերությունը մատնահետքերի ուլտրաձայնային սկանավորման տեխնոլոգիա է ստեղծել

04.03.2015, 15:34
Մեծ թվով նոր սմարթֆոններ համալրված են մատնահետքերի ներկառուցված սկաներով, սակայն Sense ID սենսորը, որը Qualcomm ընկերությունը ներկայացրել է Բարսելոնայում անցկացվող MWC ցուցահանդեսի ժամանակ, իր պարամետրերով գերազանցում է գոյություն ունեցող բոլոր լուծումները, հաղորդում է Newsru.com–ը։
Qualcomm ընկերությունը մատնահետքերի ուլտրաձայնային սկանավորման տեխնոլոգիա է ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Մեծ թվով նոր սմարթֆոններ համալրված են մատնահետքերի ներկառուցված սկաներով, սակայն Sense ID սենսորը, որը Qualcomm ընկերությունը ներկայացրել է Բարսելոնայում անցկացվող MWC ցուցահանդեսի ժամանակ, իր պարամետրերով գերազանցում է գոյություն ունեցող բոլոր լուծումները, հաղորդում է Newsru.com–ը։

Ինչպես հաղորդում է THG պորտալը, նոր մշակումը թույլ է տալիս ճանաչել մատնահետքերն ապակու, մետաղի, պլաստիկի և այլ նյութերի միջով։ Qualcomm–ի սենսորը մշակված է առաջատար ուլտրաձայնային տեխնոլոգիայի հիման վրա, որը ստեղծվել է կառավարական կազմակերպություններ մուտք գործելու վերահսկողության համակարգերի համար։

Դակտիլոսկոպիկ սենսորը ոչ միայն ֆիքսում է մատնահետքի անհատական ձևը, այլ նաև ստեղծում է մաշկի վերին շերտերի մանրամասն 3D մոդել, ինչն էապես բարձրացնում է հուսալիությունն ու նվազագույնի է հասցնում մատնահետքի հաջող կեղծման հնարավորությունը։

Սարքը նաև կարողանում է ճանաչել թաց կամ կեղտոտի մատի հետքը։ FIDO դաշինքի կենսաբանական նույնականացման ստանդարտի հետ համատեղելիության շնորհիվ այն կարող է օգտագործվել կայքեր մուտք գործելու համար։

Հաղորդվում է, որ Qualcomm Snapdragon Sense ID տեխնոլոգիան կգործի Snapdragon–ի 400, 600 և 800 սերիայի բոլոր պրոցեսորներում։ Մատնահետքերի ուլտրաձայնային սկաներով առաջին սարքերը շուկայում կհայտնվեն 2015 թ.–ի երկրորդ կեսին։–0–