Հոկտեմբերի 1-ին կներկայացվի սմարթֆոն, որը հարկավոր չէ լիցքավորել
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի, /ԱՌԿԱ/. Viro start-up ընկերությունը նախատեսում է 2014 թ.-ի հոկտեմբերի 1-ին սմարթֆոն ներկայացնել, որի «լիցքավորումը երբեք չի ավարտվում», հաղորդում է cnews.ru-ն:
Viro-ի ներկայացուցիչները նախագծի Facebook-ի պաշտոնական էջում տեղեկացրել են, որ սմարթֆոնը կգործի երկու օպերացիոն համակարգերով, որոնցից մեկը Android է լինելու: Երկրորդ օպերացիոն համակարգի անվանումը չի հրապարակվում, նախատեսվում է, որ այն ինչ-որ սեփական մշակում է լինելու:
Հատկանշական է, որ Viro-ի Facebook-ի էջը բացվել է 2013 թ.-ին, սակայն այնտեղ առաջին գրառումն արվել է միայն 2014 թ.-ի օգոստոսի վերջին:
Մշակողները չեն նշում «չավարտվող լիցքավորում» ունեցող սմարթֆոնի գաղտնիքը: Ենթադրվում է, որ օգտագործվել են էներգիայի մի քանի վերականգնվող աղբյուրներ, ինչպես նաև մի շարք էներգամատակարարող տեխնոլոգիաներ: Օրինակ՝ դրանցից մեկն անջատում է պրոցեսորի մի քանի օղակները, երբ էկրանի պատկերը ստատիկ վիճակում է գտնվում: Դա թույլ է տալիս 26 տոկոսով կրճատել էներգիայի սպառումը:
Viro սմարթֆոնի սերիական թողարկումը նախատեսվում է 2015 թ.-ին:-0-