USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Samsung –ը պատենտավորել է ուտելու բանան–հեռախոս

27.07.2017, 12:48
Samsung ընկերությունը պատենտավորել է հեռախոս–բանան։
Samsung –ը պատենտավորել է ուտելու բանան–հեռախոս

ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի. /ԱՌԿԱ/ Samsung ընկերությունը պատենտավորել է հեռախոս–բանան։ ԱՄՆ–ի պատենտների և ապրանքանիշերի բյուրոյի կայքում հրապարակված փաստաթղթին ուշադրություն է դարձրել Patently Apple պարբերականը։

Ինչպես հաղորդում է Lenta.ru–ն, նշվում է, որ արտոնագրի հայտը ներկայացվել է 2015 թ.–ի սեպտեմբերին, արտոնագիրը տրվել է 2017 թ.–ի հունիսին։ Հրապարակված նյութերում չեն ներկայացվում ապրանքի տեխնիկական մանրամասները։

Պարբերականը սարքն անվանում է «աշխարհում առաջին լրտեսական ուտելու հեռախոս»։ Սակայն փաստաթղթում ներկայացված են  միայն գյուտի` տարբեր կողմերից արված լուսանկարները, այդ թվում` մրգի սխեմատիկ պատկերը։

Այս տարվա մայիսին հաղորդվել էր, որ Apple–ը մշակել և արտոնագրել է պիցցայի համար նախատեսված սեփական տուփը։ Նշվում է, որ տարրան ստեղծվել է, որպեսզի աշխատակիցները կարողանան ճաշարանից վերցնել պիցցա, թխվածք կամ ցանկացած այլ մթերք և տանել աշխատասենյակ։ Կափարիչի վրա արված է 8 օդափոխիչ անցք `խոնավության կուտակումը կանխելու համար։ -0-