USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Samsung–ը շուտով ճկվող սմարթֆոն կներկայացնի, իսկ LG–ին` թափանցիկ էկրան

25.03.2015, 14:50
Samsung–ը նախատեսում է 2016թ.–ին ճկվող սմարթֆոն թողարկել ։ Այս մասին BusinessKorea հրատարակությանը տեղեկացրել է ընկերության ներկայացուցիչը։ «Ոլորտի դերակատարների կարծիքով` նման սարքերի թողարկումը հնարավոր կլինի հաջորդ տարի», – տեղեկացրել է նա։ Ավելացնենք, որ  Samsung–ը էկրաններ արտադրող խոշորագույն ընկերությունն է աշխարհում, հաղորդում է Cnews–ը։
Samsung–ը շուտով ճկվող սմարթֆոն կներկայացնի, իսկ LG–ին` թափանցիկ էկրան
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Samsung–ը նախատեսում է 2016թ.–ին ճկվող սմարթֆոն թողարկել ։ Այս մասին BusinessKorea հրատարակությանը տեղեկացրել է ընկերության ներկայացուցիչը։ «Ոլորտի դերակատարների կարծիքով` նման սարքերի թողարկումը հնարավոր կլինի հաջորդ տարի», – տեղեկացրել է նա։ Ավելացնենք, որ  Samsung–ը էկրաններ արտադրող խոշորագույն ընկերությունն է աշխարհում, հաղորդում է Cnews–ը։

2013թ.–ին ընկերությունն արդեն հայտարարել է ճկվող սմարթֆոնների մասին, որոնք կարող են փոխել ձևը։ Samsung–ը նախատեսում էր նման սարքավորումներ թողարկել 2014թ.–ին կամ 2015 թ.–ի սկզբում։ Հետագայում ոչ մի ծանուցում չի ներկայացվել։

Ճկուն սմարթֆոն ստեղծելու համար անհրաժեշտ է, որպեսզի ճկվելու հնարավորություն ունենան սմարթֆոնի էկրանը, մարտկոցն ու էլեկտրոնային սխեման։ Samsung–ը ճկվող էկրան էր ներկայացրել դեռևս 2010թ.–ին։ 2014թ.–ի հոկտեմբերին ընկերությունը նմանատիպ մարտկոց էր ներկայացրել։

Բացի ճկվող սմարթֆոններից, 2013թ.–ին Samsung–ի ներկայացուցիչը խոսել էր այնպիսի սարքերի մասին, որոնք հնարավոր կլինի ծալել և հետ շրջել։ Նման սարքեր կարելի էր տեսնել միայն ֆանտաստիկ ֆիլմերում, սակայն դրանք կարող են իրականություն դառնալ ճկուն էկրանների և այլ բաղադրիչների ստեղծման շնորհիվ։

Ինչ վերաբերում է թափանցիկ էկրանին, ապա LG–ին երկար տարիներ աշխատել է այդ ուղղությամբ։ Ընկերությունը դեռևս 2011թ.–ին ներկայացրել էր 47 դյույմ տրամագծով թափանցիկ էկրան, որը մշակվել էր IPS տեխնոլոգիայով։ Նախորդ տարի LG–ն ներկայացրել էր նմանատիպ հատկություններով էկրան, սակայն այն մշակվել էր լուսադիոդային տեխնոլոգիայով (OLED)։ Այդ էկրանի տրամագիծը 18 դյույմ է։

Ինչպես BusinessKorea հրատարակությանը տեղեկացրել էր LG–ի ներկայացուցիչը, թափանցիկ էկրանն արդեն լիովին պատրաստ է։ Այն նման է հայելու, որի մակերեսին պատկերներ են հայտնվում։ LG–ի ներկայացուցիչը նշել է, որ ընկերությունը մշակել է էկրանի ցուցանմուշը, սակայն որոշակի ժամանակ կպահանջվի շուկան ուսումնասիրելու և նորագույն սարքերի արտադրություն սկսելու համար։ Փորձագետը չի նշել, թե կոնկրետ որքան ժամանակ կպահանջվի դրա համար։

LG–ում կարծում են, որ թափանցիկ էկրաններն անհրաժեշտ կլինեն գովազդային ոլորտում, խանութների ցուցափեղկերը ձևավորելու համար, դրանք կարող են կիրառվել նաև կենցաղային տեխնիկայում։

Samsung–ն ու LG–ն հասույթի ծավալով զբաղեցնում են էկրանների արտադրության համաշխարհային շուկայի ավելի քան 50 տոկոսը։–0–