USD
380.33
EUR
443.24
RUB
4.8394
GEL
141.16
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Samsung կրկին մտածում է Windows Phone–ով սմարթֆոն թողարկելու մասին

13.01.2015, 12:44
The Korea Times պարբերականը գրում է, որ հարավկորեական Samsung–ն ամենայն հավանականությամբ Windows Phone օպերացիոն համակարգով նոր սմարթֆոն կթողարկի, գրում է Vestifinance.ru–ն։
Samsung կրկին մտածում է Windows Phone–ով սմարթֆոն թողարկելու մասին
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /ԱՌԿԱ/. The Korea Times պարբերականը գրում է, որ հարավկորեական Samsung–ն ամենայն հավանականությամբ Windows Phone օպերացիոն համակարգով նոր սմարթֆոն կթողարկի, գրում է Vestifinance.ru–ն։

Samsung–ի ներկայացուցիչների խոսքով, ընկերությունն արդեն թեստավորում է Windows 8.1–ով աշխատող սմարթֆոնները և կզբաղվի դրանց առաջխաղացմամբ շուկայում։ Samsung–ի համար խոչընդոտ կարող է դառնալ Microsoft–ի ունեցած պահանջներն ասիական արտադրողի նկատմամբ, որը ոչ ամբողջությամբ և ոչ ժամանակին է վճարել արտոնագրային հատկացումները։

Աղբյուրներն ասում են, որ կողմերի միջև պայմանավորվածություն կարող է ձեռք բերվել 3–րդ եռամսյակից ոչ շուտ։ Ակնկալվում է, որ Windows Phone–ով սմարթֆոնը կհայտնվի մոտավորապես այդ ժամանակ։

Կորեացի արտադրողին այլընտրանքային հարթակը պետք է ոչ միայն Google–ից ունեցած կախվածությունը նվազեցնելու, այլ նաև շուկան միջին և նախնական գնային հատվածներում հագեցնելու համար, քանի որ արտադրանքն այդ հատվածներում զիջում է չինական Android-սմարթֆոններին։ Tizen պլատֆորմը քիչ թվով հավելվածների պատճառով այդքան ճանաչում չունի, իսկ Windows–ի հետ կապված իրավիճակն ավելի դրական է։
-0-