USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

Samsung–ը ութ միջուկով պրոցեսորով Galaxy Tab S2 պլանշետներ է մշակում

05.05.2015, 18:35
Samsung ընկերությունը պատրաստվում է ներկայացնել Galaxy Tab S պրեմիում սերիայի պլանշետների միանգամից երկու իրավահաջորդներին։ Խոսքը Galaxy Tab S2–ի մասին է, որն ունի 8 դյույմանոց և 9,7 դյույմանոց էկրաններ` կողմերի 4:3 հարաբերակցությամբ, հաղորդում է gsmarena.com–ը։
Samsung–ը ութ միջուկով պրոցեսորով Galaxy Tab S2 պլանշետներ է մշակում

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Samsung ընկերությունը պատրաստվում է ներկայացնել Galaxy Tab S պրեմիում սերիայի պլանշետների միանգամից երկու իրավահաջորդներին։ Խոսքը Galaxy Tab S2–ի մասին է, որն ունի 8 դյույմանոց և 9,7 դյույմանոց էկրաններ` կողմերի 4:3 հարաբերակցությամբ, հաղորդում է gsmarena.com–ը։

Սարքավորումները կթողարկվեն ինչպես միայն Wi-Fi–ով, այնպես էլ Wi-Fi + 4G–ով։ Ըստ շրջանառվող խոսակցությունների` Samsung–ը պատրաստվում է Galaxy Tab S2–ի շարքի սարքերը iPad Air 2–ից ավելի բարակ մշակել, որն այսօրվա դրությամբ շուկայում ամենաբարակ պլանշետներից է։ Galaxy Tab S2 ամենափոքր սերիայի չափսերը կլինեն 37,1 х 168,8 х 5,4 մմ (քաշը` 260 գ.), իսկ 9,7 դյույմանոց մոդելի չափսերը կկազմեն 237,17 x 169,58 x 5,4 մմ քաշը` 407 գ.)։ 5,4 մմ հաստության դեպքում այդ պլանշետները կլինեն իրենց դասի ամենաբարակ սարքավորումները։ Galaxy Tab S2 նոր շարքի սարքավորումները նոր iPad–ի և Nexus 9–ի պես կհամալրվեն 2048x1536 պիքսել թողունակությամբ էկրաններով։

Պլանշետներում կտեղադրվի Exynos ութ միջուկով չիպը (չորս միջուկ` Cortex-A57 և չորս` Cortex-A53)` 1.9 ԳԳց առավելագույն հաճախականությամբ, կտեղադրվի նաև Mali-T760MP6 վեց միջուկով գրաֆիկական արագացուցիչը։ Բացի այդ, Galaxy Tab S2 սերիան համալրված կլինի 3 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 8 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկով։

Արտադրողը նորույթները կներկայացնի արդեն հունիսին։ –0–