Samsung–ը որոշ մանրամասներ է ներկայացրել Galaxy S5–ի վերաբերյալ
10.01.2014,
13:52
Samsung Electronics–ը ծրագրում է ներկայացնել հաջորդ սերնդի Samsung Galaxy S5 ֆլագմանը ոչ ուշ, քան 2014 թվականի ապրիլին։ Այդ մասին Bloomberg գործակալությանը հայտնել է բջջային ստորաբաժանման գործադիր փոխնախագահ Լի Յուն Հին (Lee Young Hee), հաղորդում է CNews–ը։
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Samsung Electronics–ը ծրագրում է ներկայացնել հաջորդ սերնդի Samsung Galaxy S5 ֆլագմանը ոչ ուշ, քան 2014 թվականի ապրիլին։ Այդ մասին Bloomberg գործակալությանը հայտնել է բջջային ստորաբաժանման գործադիր փոխնախագահ Լի Յուն Հին (Lee Young Hee), հաղորդում է CNews–ը։
Բացի այդ, նա հայտարարել է ընկերության` Samsung Galaxy Gear «խելացի ժամացույցի» նոր մոդելի թողարկման մասին, որտեղ հաշվի կառնվեն գնորդների դժգոհությունները։
«Մենք ամեն տարվա առաջին կեսին` մոտավորապես մարտին կամ ապրիլին նոր սարք ենք ներկայացնում, և ամենայն հավանականությամբ հենց այդ ժամանակահատվածում էլ կներկայացնենք հաջորդը,– ասել է Լին։ – S5–ի թողարկման հետ կարող եք սպասել նաև Gear–ի նոր մոդելին, որն ավելի լայն հնարավորություններ կունենա։ Դիզայնը նույնպես կլավանա` նոր մոդելն այդքան ծանր չի լինի»։
Հիշեցնենք, որ 2013 թվականի սեպտեմբերին վաճառքի դրված Galaxy Gear–ի թերություններից մեկը չափազանց մեծ քաշն ու չափն էր։
Ինչ վերաբերում է Galaxy S5–ին, ապա այդ սարքի մասին տեղեկությունը բազմիցս հրապարակվել է։ Սակայն Samsung–ում դրա մասին պաշտոնապես խոսել են առաջին անգամ։
Galaxy S շարքի առաջին սմարթֆոնը թողարկվել էր 2010 թվականին։ Այդ ժամանակից վենդորն ամեն տարի թողարկում է նոր սերնդի սմարթֆոն` բարելավելով տեխնիկական բնութագրերը և ավելացնելով էկրանի չափը։ 2013 թվականի ապրիլին ծանուցված Galaxy S4–ում էկրանի չափը կազմում է 5 դյույմ։
Galaxy S շարքի սարքերը Samsung–ի ամենավաճառվող սմարթֆոններն են։ Այսպես, վաճառքների մեկնարկի օրվանից պակաս քան մեկ ամսում իրացման կետեր են ուղղվել 10 մլն Galaxy S4 սմարթֆոններ։ Սարքը շուկայում է հայտնվել ապրիլի 27–ին։
Լի Յուն Հին հայտնել է, որ Galaxy S5–ի դիզայնը կտարբերվի Galaxy S4–ից։ «Մենք ստիպված ենք խոստովանել, որ S4–ն ու S3–ի միջև գործնականորեն տարբերություն չկա արտաքին տեսքի առումով։ Այդ պատճառով շուկան նորույթին այդքան էլ բուռն չի արձագանքել։ Ինչ վերաբերում է Galaxy S5–ն, ապա ծրագրում ենք վերադառնալ արմատներին»։
Samsung–ի թոփ–մենեջերը նաև ակնարկել է, որ S5–ում կարող է ներկառուցված լինել աչքի ծիածանաթաղանթի լուսանցման տեխնոլոգիա` այն կդառնա Apple iPhone 5s–ում մատնահետքի լուսանցման ֆունկցիայի պատասխանը։ Apple iPhone 5s–ի թողարկումից հետո Galaxy S4–ի պահանջարկը նվազել էր։ «Շատերը սիրում են աչքի ծիածանաթաղանթի տարբերակման տեխնոլոգիաները»,– ասել է Հին, հայտնելով, որ ներկայում նրանք ուսումնասիրում են բջջային սարքերը նման տեխնոլոգիաներով զինելու հնարավորությունը։
Ինչ վերաբերում է ապագա ֆլագմանի տեխնիկական բնութագրերին, ապա ավելի վաղ ասվել էր 64–բիթանոց պրոցեսորի և 16 ՄՊ խցիկի մասին, որոնցով զինված են Nokia Lumia սմարթֆոնները։ -0-