USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Ռոսկոսմոսը հնարավոր է համաձայնության գա ՎԷԲ-ի հետ՝ կապի արբանյակի համար Հայաստանին վարկ հատկացնելու մասին

18.07.2012, 13:27
Ռոսկոսմոսը հնարավոր է միջնորդություն ներկայացնի Վնեշէկոնոմբանկին՝ Ռուսաստանում կապի գեոստացիոնար արբանյակ ստեղծելու և հաջորդիվ արձակման համար Հայաստանին վարկ հատկացնելու հարցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով  Ռոսկոսմոսի ղեկավար Վլադիմիր Պոպովկինին։
Ռոսկոսմոսը հնարավոր է համաձայնության գա ՎԷԲ-ի հետ՝ կապի արբանյակի համար Հայաստանին վարկ հատկացնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Ռոսկոսմոսը հնարավոր է միջնորդություն ներկայացնի Վնեշէկոնոմբանկին՝ Ռուսաստանում կապի գեոստացիոնար արբանյակ ստեղծելու և հաջորդիվ արձակման համար Հայաստանին վարկ հատկացնելու հարցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով  Ռոսկոսմոսի ղեկավար Վլադիմիր Պոպովկինին։

«Ֆարնբորոյի ավիացիոն տիեզերական սալոնում ստորագրված հուշագիրը վկայում է այն մասին, որ Հայաստանին անհրաժեշտ է կապի սեփական արբանյակ կառուցել և արձակել։ Հայաստանը շատ բարեկամական երկիր է Ռուսաստանի համար, և մենք կասկած չունենք, որ նրանք կհրաժարվեն իրենց մտադրություններից։ Մենք մեր կողմից կփորձենք, որպեսզի ՌԴ ՎԷԲ-ը նախագիծն իրականացնելու համար նրանց վարկ հատկացնի»,- ասել է Պոպովկինը։

Ըստ նրա՝ բրիտանական Ֆարնբորոյում կայացած հանդիպման ժամանակ, որտեղ հուլիսին անցկացվեց միջազգային ավիատիեզերական սալոնը, քննարկվեցին Հայաստանի համար արբանյակի ստեղծման ծրագրի հիմնական պարամետրերը։

«Պայմանավորվում էին, թե տիեզերական սարքն ինչպիսի թողունակություն պետք է ունենա։ Նաև նախապես նշվել են ստեղծման և արձակման հնարավոր ժամկետները: Հայկական կողմը ցանկացավ, որպեսզի արբանյակը արձակումը հնարավոր լինի մինչև 2016 թ.-ը»,- ասել է Պոպովկինը։

Ռոսկոսմոսի ղեկավարը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև նախագծի արժեքը։

«Մենք ասացինք, որ նման ժամկետներում 50-60 տրամսպոնդեր թողունակությամբ արբանյակը այսքան արժեք կունենա։ Հետաքրքրվեցին, թե արդյո՞ք Հայաստանը գեոստացիոնարում սեփական գրանցված կանգնման  կետ ունի, կամ արդյո՞ք ռուսական կետը վարձակալելու անհրաժեշտություն կա։ Հուշագրի մանրամասնությունները առևտրային գաղտնիք է, սակայն մենք որոշում ենք կայացրել մինչև տարեվերջ իրականացնել համաձայնագրի ստորագրումը։ Կարևոր է, որ Հայաստանը մտադիր է Ռուսաստանում արբանյակ ստեղծել՝ դա արտացոլված է հուշագրում»,- երզափակել է Ռոսկոսմոսի ղեկավարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ -0-