USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Prestigio–ն 3G մոդուլով չորսմիջուկանի նոր պլանշետ է ներկայացրել

12.09.2013, 10:32
Prestigio ընկերությունը 3G մոդուլով նոր պլանշետ է ներկայացրել։ MultiPad 4 Ultimate 8.0 3G–ն զինված է 8–դյույմանոց  IPS-էկրանով, MediaTek MT8389 (ARM Cortex A7) չորսմիջուկանի պրոցեսորով 1,2 ԳՀց տակտային հաճախականությամբ և 16 ներկառուցված հիշողությամբ։
Prestigio–ն  3G մոդուլով չորսմիջուկանի նոր պլանշետ է ներկայացրել
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Prestigio ընկերությունը 3G մոդուլով նոր պլանշետ է ներկայացրել։ MultiPad 4 Ultimate 8.0 3G–ն զինված է 8–դյույմանոց  IPS-էկրանով, MediaTek MT8389 (ARM Cortex A7) չորսմիջուկանի պրոցեսորով 1,2 ԳՀց տակտային հաճախականությամբ և 16 ներկառուցված հիշողությամբ։

Որպես օպերացիոն համակարգ` հանդես է գալիս Android 4.2 Jelly Bean–ը։ Բացի այդ, օգտագործողը մի շարք նախատեղադրված հավելվածներ է ստանում, որոնց թվում` OfficeSuite Pro–ն գրասենյակային փաստաթղթերի դիտման և խմբագրման փաթեթ և Prestigio eReader` 24 լեզուներով ավելի քան 700 000 էլեկտրոնային գրքերով գրադարանի հասանելիություն, հաղորդում է cnews.ru–ն։

MultiPad 4 Ultimate 8.0 3G–ն կարելի է օգտագործել որպես նավիգատոր ներկառուցված GPS-մոդուլի շնորհիվ։ Հարկ է նշել նաև FM-ռադիոյի, Bluetooth–ի, 2 և 8 ՄՊ երկու խցիկների, ինչպես նաև 4 850 մԱժ տարողունակության մարտկոցների առկայությունը։

Պլանշետը ներկայացված է արծաթագույն կորպուսով։ Տրվում է նաև կաշվե պատյան։

MultiPad 4 Ultimate 8.0 3G–ն հասանելի կլինի տարբեր խանութներում հոկտեմբերին։ Պլանշետի արժեքը չի գերազանցի 11 000 հազար ռուբլին։ -0-