USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Apple–ի App Store խանութում հավելվածների թիվը գերազանցել է 900 հազարը

11.06.2013, 11:09
Apple–ի App Store առցանց խանութում հավելվածների թիվը, որոնցով ծրագրային ապահովում է տարածվում iPhone–ի և iPad–ի համար, գերազանցել է 900 հազարը, WWDC համաժողովի բացմանը հայտնեց Apple–ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Apple–ի App Store խանութում հավելվածների թիվը գերազանցել է 900 հազարը
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Apple–ի App Store առցանց խանութում հավելվածների թիվը, որոնցով ծրագրային ապահովում է տարածվում iPhone–ի և iPad–ի համար, գերազանցել է 900 հազարը, WWDC համաժողովի բացմանը հայտնեց Apple–ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Այդ հավելվածների մոտ 375 հազարը մշակված են հատուկ iPad պլանշետների համար, նշել է Կուկը։ Ընկերության տվյալներով, Apple բջջային հավելվածների  խանութի հետ կապված է ավելի քան 575 միլիոն աքաունթ։

«Հաջորդ ամսում App Store–ը նշում է իր հինգերորդ տարեդարձը»,– հիշեցրել է Apple–ի ղեկավարը։ Նրա խոսքով, բջջային հավելվածների խանութի գործարկման պահից Apple–ը մշակողներին վճարել է ավելի քան 10 միլիարդ դոլար, որոնցից կեսը` միայն նախորդ տարի։

2008 թվականի ամռանը բացվելու պահից ի վեր App Store–ի օգտագործողները ներբեռնել են ծրագրերի ավելի քան 50 միլիարդ կրկնօրինակ։ -0-