USD
376.99
EUR
436.97
RUB
4.8556
GEL
139.8
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Apple–ը ժամացույցի տեսքով համակարգիչ է մշակում

11.02.2013, 15:56
Apple ընկերությունը բջջային համակարգիչ է մշակում, որը կլինի ձեռքի ժամացույցի ձևաչափում, հայտնում է The New York Times կայքը` հղում անելով լավատեղյակ աղբյուրին, հաղորդում է digit.ru–ն։
Apple–ը ժամացույցի տեսքով համակարգիչ է մշակում
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունը բջջային համակարգիչ է մշակում, որը կլինի ձեռքի ժամացույցի ձևաչափում, հայտնում է The New York Times կայքը` հղում անելով լավատեղյակ աղբյուրին, հաղորդում է digit.ru–ն։

Ըստ այդ աղբյուրի, Apple–ի պատերի ներսում թեստավորում անցնող սարքը նման է ժամացույցի` ներս ընկած դիսփլեյով, որն ամրացվում է ձեռքին։ Թերթին հայտնի չէ, թե ինչ հնարավորություններով է օժտված լինելու սարքը, հայտնի չէ անգամ այն ունենալու է Siri գործառույթը, թե ոչ։

Ավելի վաղ Apple–ը թողարկել էր iPod nano–ն, որը հնարավոր է նաև ձեռքի ժամացույցի վերածել։ Վերջին սերնդի iPod nano–ի դեպքում ընկերությունն արմատապես փոխել էր սարքի դիզայնը, ինչի հետևանքով այն զրկվել էր թևին կապելու հնարավորությունից։-0-