Apple–ը նոութբուքի նոր կոնստրուկցիա է ստեղծել
23.08.2013,
17:39
Apple ընկերությունը կորպուսի դետալների միացման նոր միջոց է մշակել, ինչը նոութբուքներն ավելի թեթև և բարակ կդարձնի, գրում է cnews.ru –ն`հղում անելով Ars Technica–ին։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունը կորպուսի դետալների միացման նոր միջոց է մշակել, ինչը նոութբուքներն ավելի թեթև և բարակ կդարձնի, գրում է cnews.ru –ն`հղում անելով Ars Technica–ին։
Նորույթը նկարագրված է պատենտային հայտում` 20130216740 համարի ներքո, որը 2013թ.–ի փետրվարի 15–ին ներկայացվել է ԱՄՆ պատենտների և ապրանքանիշների գրանցման բյուրոյին։
Unibody կորպուսի շնորհիվ, որը մշակվել է մոտ 5 տարի առաջ, Apple–ի նոութբուքները շուկայի ամենաամուր, բարակ և թեթև սարքերից են համարվում։ Unibody կորպուսը հավաքվել է մի քանի խոշոր դետալներից, որոնցից յուրաքանչյուրը պատրաստված է ալյումինի մեկ թերթիկից։
Ըստ Ars Technica–ի, սարքերը նոր նյութերով ստեղծելու հանգամանքը կարող է MacBook շարքի զարգացման նոր փուլի մեկնարկ դառնալ։
Հայտնագործության հիմքը կարծր մետաղի` պոլիմերի կամ մետաղի մանր սեգմենտների միացումն է մեկ միասնական ճկուն թերթիկում։
Միասնական թերթիկով սեգմենտների միացումը կկատարվի կամ տարանջատված տարրերի հստակ լազերային զոդումով, կամ միասնական թերթիկի որոշակի հատվածների էլեկտրամեխանիկական ծակումների օգնությամբ։ Պատկերն և ծակոտման մյուս պարամետրերն անդրադառնում են թերթիկի կորության շառավիղի վրա։
«Շատ էլեկտրոնային սարքեր այնպիսի մասնիկներ ունեն, որոնք պատրաստվել են կարծր նյութերից, ինչպիսին են` պլաստիկն ու այն մետաղը, որոնք պաշտպանում են ներքին բաղադրիչները»,– նշվում է հայտում։
«Որպեսզի սարքի մասնիկները կարողանան տեղաշարժվել միմյանցից, սարքի մեջ ծղխնիներ են տեղադրում, որոնք ավելացնում են չափսերը և մեծացնում այդ արտադրանքի արտադրության ծախսերը»,– եզրափակել է ինժեները։
Նոութբուքում ծղխնիների փոխարինումը նորարարության կիրառման տարբերակներից մեկն է, ինչպես ցույց է տալիս Apple–ը։ Օգտագորելով ենթադրելի տեխնոլոգիան, կարելի է օրինակ ականջակալների կորպուսի և պլանշետների շապիկների դետալներ պատրաստել։ –0