Apple–ը 10 մլն կոմպակտ iPad–ների արտադրության պատվեր է տեղադրել. WSJ
08.10.2012,
17:29
Apple ընկերությունն էլեկտրոնիկայի ասիացի հավաքողների մոտ չորրորդ եռամսյակում ավելի քան 10 միլիոն iPad պլանշետի սեղմատարբերակի արտադրության պատվեր է տվել, որն առայժմ չի ներկայացվել հասարկության դատին, հայտնել է The Wall Street Journal–ը` հղում անելով իրավիճակին տեղյակ աղբյուրներին։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունն էլեկտրոնիկայի ասիացի հավաքողների մոտ չորրորդ եռամսյակում ավելի քան 10 միլիոն iPad պլանշետի սեղմատարբերակի արտադրության պատվեր է տվել, որն առայժմ չի ներկայացվել հասարկության դատին, հայտնել է The Wall Street Journal–ը` հղում անելով իրավիճակին տեղյակ աղբյուրներին։
Շուկայում արդեն վաղուց կոմպակտ iPad–ի հայտնվելու վերաբերյալ լուրեր են պտտվում։ Ոչ պաշտոնական տվյալներով, այն կունենա 7.85 դյույմանոց էկրան, իսկ մոդելի գինը կկազմի մոտ 300 դոլար։ Սարքը թույլ կտա Apple–ին դիմակայել ոչ թանկ Android-պլանշետներին, որոնցից, օրինակ, ԱՄՆ–ում տարածված է Amazon Kindle Fire–ը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ոչ պաշտոնական տեղեկության համաձայն, նոր iPad–ի նոր տարբերակի շնորհանդեսը կարող է լինել հաջորդ շաբաթ` հոկտեմբերի 17–ին։
Apple–ն առաջին iPad–ը թողարկել է 2010 թվականին, այդ պահից ընկերությունն ամեն տարի ներկայացրել է նոր սերնդի մոդել։ Այսօրվա դրությամբ վերջին սերնդի iPad–ը ներկայացվել է այս տարվա գարնանը։ ԱՄՆ–ում դրա գինը սկսվում է 499 դոլարից։ Սարքի` գոյություն ունեցող բոլոր մոդելներն ունեն 9.7 դյույմանոց անկյունագծով էկրան։
Ընդհանուր առմամբ Apple տարբեր մոդելների ավելի քան 84 միլիոն iPad է վաճառել և պահպանում է առաջատարի իր դիրքը պլանշետների սեկտորում` վերահսկելով այդ շուկայի գրեթե երկու երրորդը։ -0-