USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-1

Apple ընկերության նոր պատենտը. սմարթֆոնն ինքնուրույն կընտրի ամենալավ լուսանկարը

15.02.2013, 12:15
Apple ընկերությունը պատենտային դիմում է ներկայացրել լուսանկարների որակի բարձրացման տեխնոլոգիայի համար։ Այն ավտոմատ համալրվող բուֆերից ընտրում է բջջային սարքով նկարահանած լուսանկարներից ամենաորակյալը, հայտնում է AppleInsider կայքը` ներկայացնելով ԱՄՆ ապրանքանիշների ու պատենտների գրանցման բյուրոյի (USPTO) նյութերը։
Apple ընկերության նոր պատենտը. սմարթֆոնն ինքնուրույն կընտրի ամենալավ լուսանկարը
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Apple ընկերությունը պատենտային դիմում է ներկայացրել լուսանկարների որակի բարձրացման տեխնոլոգիայի համար։ Այն ավտոմատ համալրվող բուֆերից ընտրում է բջջային սարքով նկարահանած լուսանկարներից ամենաորակյալը, հայտնում է AppleInsider կայքը` ներկայացնելով ԱՄՆ ապրանքանիշների ու պատենտների գրանցման բյուրոյի (USPTO) նյութերը։

Բջջային սարքերը թույլ չեն տալիս կիրառել այնպիսի օպտիկական համակարգեր, որոնք հասանելի են ֆոտոխցիկներում։ Այդ պատճառով արտադրողները ստիպած լինում տարբեր խորամանկությունների դիմել որակյալ լուսանկարներ ստանալու համար, հայտնում է digit.ru–ն։

Apple–ի ներկայացրած պատենտում կիրառվելու է մի մեթոդ, որի համաձայն, լուսանկարման ծրագիրը գործարկելուց հետո սարքը սկսում է հատուկ բուֆերում անընդհատ պահպանել ֆոտոսենսորից ստացված պատկերները։ Նկարահանման կոճակը սեղմելուց հետո բուֆերից կհանվի ու կպահպանվի այն լուսանկարը, որն ամենաորակյալն է։

Ինչպես նշում է AppleInside–ը, Apple–ի պատենտը կարող է օգտագործվել նոր սմարթֆոնների և պլանշետների ստեղծման ժամանակ։-0-