USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

App Store-ի հին պաշտպանությունը շրջանցող համակարգչահենը չի կարողացել գրոհել նորը

24.07.2012, 15:49
«Ներդիրի ներսում» գնումների լեգիտիմության պաշտպանության նոր տեխնոլոգիան՝ App Store-ը, որն ավելացվել է Apple բջջային սարքավորումների համար նախատեսված ծրագրերի հայտնի պահեստատուփում այն բանից հետո, երբ ռուս հաքեր Ալեքսեյ Բորոդինը կարողացել էր կոտրել նախկին պաշտպանիչ համակարգը, հուսալի է և դեռ գրոհի չի ենթարկվել, երկուշաբթի In-AppStore.com-ի իր բլոգում գրել է հաքերը:
App Store-ի հին պաշտպանությունը շրջանցող համակարգչահենը չի կարողացել գրոհել նորը
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Ներդիրի ներսում» գնումների լեգիտիմության պաշտպանության նոր տեխնոլոգիան՝ App Store-ը, որն ավելացվել է Apple բջջային սարքավորումների համար նախատեսված ծրագրերի հայտնի պահեստատուփում այն բանից հետո, երբ ռուս հաքեր Ալեքսեյ Բորոդինը կարողացել էր կոտրել նախկին պաշտպանիչ համակարգը, հուսալի է և դեռ գրոհի չի ենթարկվել, երկուշաբթի In-AppStore.com-ի իր բլոգում գրել է հաքերը:

Հուլիսի սկզբին ռուս Ալեքսեյ Բորոդինը մի խումբ մշակողների հետ ցանցում հրապարակեց, թե ինչ միջոցով է հնարավոր App Store ներդիրների պահեստատուփից ծրագրերի վճարովի թարմացումներն անվճար ստանալ:

In App Purchase համակարգը թույլ է տալիս ներդիրների մշակողներին գումար վաստակել լրացուցիչ գնումների հաշվին, որոնք օգտատերը կատարում է ներդիրներից, օրինակ` համապատասխան ներդիրներում խաղերի համար նախատեսված նոր վիրտուալ առարկաներից կամ ամսագրերի, թերթերի և պատկերապատումներ թողարկումներից: Բորոդինն արձանագրության գաղտնագրության մեջ խոցելի կետ է հայտնաբերել, որն օգտագործվում է վճարման համակարգի հաստատման համար, ստեղծել է համակարգին «խաբելու» հնարքը և ինտերնետով տարածել այն: Անցյալ շաբաթ Apple-ը ներդիների մշակողների շրջանում iOS-ի համար հատուկ հրահանգներ է տարածել, որոնք նրանք կարող են կիրառել իրենց ծրագրերում` սխալը վերացնելու համար:

«Փոփոխություններն ուսումնասիրելուց հետո, որոնք Apple-ը կկիրառի iOS անվտանգության համակարգում, կարող եմ ասել, որ խաղը կավարտվի: Դեռ նորամուծությունները շրջանցելու հնարավորություններ չեմ տեսնում: Դա լավ նորություն է բոլորի համար. մենք բարելավել ենք iOS-ի անվտանգությունը, մշակողներն ավելի լավ են պաշտպանել իրենց փողերը»,- բլոգում գրել է Բորոդինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: -0-