USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Pokemon Go-ն հայտնվել է Google քարտեզների վրա

05.09.2016, 18:03
Թեև Pokemon Go խաղի մշակող Niantic ստուդիան տեխնիկապես դադարել է Google մաս լինելուց, ինտերնետ հսկան, կարծես, չի մոռանում իր երբեմնի դուստր ընկերությունից:
Pokemon Go-ն հայտնվել է Google քարտեզների վրա

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Թեև Pokemon Go խաղի մշակող Niantic ստուդիան տեխնիկապես դադարել է Google մաս լինելուց, ինտերնետ հսկան, կարծես, չի մոռանում իր երբեմնի դուստր ընկերությունից, որը զբաղվում էր AR–տեխնոլոգիաներով, հայտնում է procontent.ru–ն։

Google  Քարտեզների «Ժամանակագրություն» բաժնում այժմ հնարավորություն է հայտնվել նշելու այնպիսի ակտիվություն, ինչպիսին է, օրինակ, «Պոկեմոնների որս» «Վազք», «Հեծանվազբոսանք», «Մեքենայով» և այլ նշումներին զուգընթաց։

Գրպանի հրեշների որսի բացառությամբ, մյուս ակտիվությունները հիմնականում վերաբերում են փոխադրամիջոցներին։ «Ժամանակագրությունում» պոկեմոնների որսի ժամը նշելու համար անհրաժեշտ է մտնել համապատասխան բաժին և ակտիվացնել «Travel» (Ճանապարհորդություն) պատուհանը, մտնել խմբագրման ռեժիմ և ավելացնել համապատասխան օպցիան։

Google քարտեզներում այս խաղի ավելացումն ավելի շուտ խաղի` Google գրասենյակից հեռացած ստեղծողների նկատմամբ հարգանքի տուրք է։ Փաստորեն, պոկեմոնների որսն իրենից ներկայացնում է տեղաշարժում քաղաքում պոկեդիրքերում հազվադեպ կանգառներով կամ վիրտուալ գնդակներով ճշգրիտ հարվածների միջոցով հայտնված պոկեմոններին բռնելու համար։

Կարելի է նաև ենթադրել, որ Google–ը մտադիր է իր քարտեզներում հատուկ հնարավորություն մշակել, որը թույլ կտա ավելի արդյունավետ կերպով պոկեմոն որսալ։ Այդ հավելումը, հավանաբար, ավելի հանրաճանաչ կդարձնի Քարտեզների հավելվածը Pokemon GO–ի խաղացողների շրջանում։ -0-