USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

Opera–ն բրաուզերի նոր տարբերակ է գործարկել

07.11.2012, 11:59
Opera 12.10 բրաուզերի բետա–տարբերակից մեկ ամիս անց մշակողները դրա վերջնական տարբերակն են գործարկել։ Այն արդեն կարելի է ներբեռնել ընկերության պաշտոնական կայքից,, հայտնում է РБК–ն։
Opera–ն բրաուզերի նոր տարբերակ է գործարկել
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Opera 12.10 բրաուզերի բետա–տարբերակից մեկ ամիս անց մշակողները դրա վերջնական տարբերակն են գործարկել։ Այն արդեն կարելի է ներբեռնել ընկերության պաշտոնական կայքից,, հայտնում է РБК–ն։

Opera–ի նոր տարբերակում մի շարք փոփոխություններ են կատարվել օգտագործման փորձի տեսանկյունից։ Կարևոր փոփոխություններից մեկը SPDY արձանագրության ապահովումն է` որպես հավելում HTTP արձանագրությանը։ Այն աշխատում է վեբ–կայքերի հետ, որոնք նման չափորոշիչ են ապահովում, և էջերի արագ բեռնում ու միացումների առավելագույն անվտանգություն են խոստանում։ SPDY այսօր ապահովում են Gmail–ն ու Twitter–ը։

Opera 12.10–ում կան նաև բրաուզերում աշխատանքը հեշտացնելու հնարավորություններ։ Դրանցից մեկն էլ սոցիալական կայքերում ու Twitter–ում, ինչպես նաև Gmail–ից ու Google Calendar–ից ծանուցումներ ստանալն է, տեքստերի կարդալու համար ընթերցանության ցուցակների ձևավորումը, նորությունների ձևավորումն ու եղանակի տեսության ծանուցումը և այլն։--0-