Պատկերացում iPhone 6c–ի մասին
24.02.2015,
17:36
iPhone–ների կամ iPad–ների նոր սերնդի սարքերը ներկայացնելուց առաջ դիզայներները հաճախ նախապատվությունը տալիս են iPhone–ի կամ iPad–ի առավել մեծ ճանաչում ստացած մոդելներին։ 3D Future–ի ներկայացուցիչները որոշել են այլ ճանապարհով գնալ և օրեր առաջ ներկայացրել են iPhone 6c–ի կոնցեպտը, գրում է planetiphone.ru–ն։
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. iPhone–ների կամ iPad–ների նոր սերնդի սարքերը ներկայացնելուց առաջ դիզայներները հաճախ նախապատվությունը տալիս են iPhone–ի կամ iPad–ի առավել մեծ ճանաչում ստացած մոդելներին։ 3D Future–ի ներկայացուցիչները որոշել են այլ ճանապարհով գնալ և օրեր առաջ ներկայացրել են iPhone 6c–ի կոնցեպտը, գրում է planetiphone.ru–ն։
Ըստ նրանց` iPhone 6c–ը նման կլինի iPhone 6–ին և կունենա 4.7 դյույմանոց էկրան։ Պետք է հաշվի առնել, որ սարքի վերաբերյալ տեղեկությունը հրապարակել է ոչ թե ինչ–որ «լավատեղյակ աղբյուր», այլ` 3D Future–ի դիզայներները։
Ավելի վաղ վերլուծաբանները նշել էին, որ այս տարի վաճառքի շուկայում գրանցված փոքր ծավալների պատճառով Apple–ը կարող է հրաժարվել iPhone 5c–ի արտադրությունից։ Սակայն այս տեղեկությունն այդպես էլ որևէ մեկը չի հաստատել։-0-