USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Պատգամավորը գրել է«սմարթֆոնների համար նախատեսված աշխարհի առաջին միաժամանակյա թարգմանչական ծրագիրը»

23.07.2013, 14:44
Չեխիայում գրանցված Technology Improves the World (TIW) ընկերությունը հայտնել է սմարթֆոնների համար նախատեսված աշխարհի առաջին ավտոմատացված միաժամանակյա թարգմանչական ծրագրի ` Droid Translator-ի ստեղծման մասին: Ծրագիրը դեռ հասանելի է անվճար բետա տարբերակով Android-ի համար:
Պատգամավորը գրել է«սմարթֆոնների համար նախատեսված աշխարհի առաջին միաժամանակյա թարգմանչական ծրագիրը»

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /ԱՌԿԱ/. Չեխիայում գրանցված Technology Improves the World (TIW) ընկերությունը հայտնել է սմարթֆոնների համար նախատեսված աշխարհի առաջին ավտոմատացված միաժամանակյա թարգմանչական ծրագրի ` Droid Translator-ի ստեղծման մասին: Ծրագիրը դեռ հասանելի է անվճար բետա տարբերակով Android-ի համար:

Նախագծի հեղինակ, TIW գլխավոր տնօրեն և հիմնադիր, ուկրաինացի Ալեքսանդր Կոնովալովը հաստատում է, որ Droid Translator-ն աշխարհի առաջին ծառայությունն է ավտոմատ միաժամանակյա թարգմանության գործողությամբ (Skype-ում միաժամանակյա թարգմանչական ծրագրի գործողությունն առկա է, սակայն այն աշխատում է թարգմանչի միջոցով և մեկ րոպեում կազմում է 3 դոլար), հաղորդում է cnews.ru-ն:

Droid Translator-ը, Google Play-ի նկարագրության համաձայն, բացի Skype-ի զանգերի հետ սեփական աշխատանքից, ընդունակ է կատարել ինչպես մյուս VoIP ծառայությունների ձայնային զանգերը (օրինակ` Viber), այնպես էլ սովորական բջջային զանգեր:

Այժմ Google Play խանութում ներկայացված է Droid Translator-ի անվճար բետա տարբերակը, ըստ Google Play-ի տվյալների` գործարկվել է 2013թ.-ի հունիսից` 10-50 հազար անգամ:

Ալեքսանդր Կոնովալովը պարզաբանել է CNews-ին, որ ծրագրի հաղորդագրությանը կարելի է սպասել 2013թ.-ի հուլիս-օգոստոս ամիսներին: Այդ ժամանակ App Store-ում կհայտնվի iOS-ի համար նախատեսված պրոդուկտի տարբերակը:

Միաժամանակ հաղորդագրության հետ կգործարկվի 5 դոլար գնով թարգմանչական ծրագրի վճարովի տարբերակը: Բացի թարգմանությունից, այն թույլ կտա ֆայլում պահպանել խոսակցությունների գրությունները և ծածկագրերը:  Անվճար տարբերակը կծանրաբեռնվի գովազդի ցուցադրություններով` դրանց անջատելու հնարավորությամբ` անցնելով ծրագրի վճարովի տարբերակին:

Droid Translator-ի խոսակցությունը ճանաչելու համար այժմ կիրառվել է Google Voice ծառայության API-ին, սակայն մշակողները ենթադրում են տարբեր ճանաչող շարժիչների համակցության օգտագործման ` Nuance, ռուսական «Խոսակցական տեխնոլոգիաների կենտրոնի» և այլն մշակման արագ անցում: Ըստ Կոնովալովի` երկու մշակողների հետ այժմ բանակցություններ են տարվում:

Ծրագրի հաղորդագրության մեջ ակնկալվում է ցանկացած լեզվից 27 ներկայացված լեզուներով թարգմանության ապահովում (բետա տարբերակն ապահովում է 15 լեզուների բոլոր հնարավոր զույգերի թարգմանությունները):


TIW ընկերությունը, որն ուկրաինական արմատներ ունի, գրանցված է Չեխիայում: Այդ իրավասության ընտրությունը Կոնովալովը բացատրում է ոչ այնքան հարկային նկատառումներով, որքան նրանով, որ Ուկրաինան Google Play մշակողների շուկայում հայտնի չէ:

TIW-ին արտաքին ներդրողներին դեռ չի գրավել, սակայն Ալեքսանդր Կոնովալովը ասում է, որ երբ դրանք հայտնվեն, դժվար թե դրանք ուկրաինական հիմնադրամներ լինեն, որոնք ըստ նրա` տարբերում են աշխատանքի ոճը, որը բնորոշ է ներդրումների չզարգացած շուկաներին: -0-