YouTube–ի նորացված հավելվածները թույլ կտան առանց ընդհատումների տեսահոլովակ դիտել
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /ԱՌԿԱ/. YouTube ճանաչված վիդեոհոսթինգը Android և iOS հարթակների համար բջջային հավելվածներն այնպիսի գործողություններով է համալրել, որոնք թույլ են տալիս, որպեսզի տեսանյութն ավելի հազվադեպ ընդհատվի դիտելիս, Digit.ru–ին տված հարցազրույցում ասել է YouTube–ի բջջային արտադրանքների մշակման ղեկավար Անդրեյ Դորոնիչևը։
«YouTube–ի բջջային մշակումների հիմնական գաղափարն առանց ավելորդ ընդհանուտմների օգտատերին տեսանյութ դիտելու հնարավորություն ընձեռելն է։ Մենք փորձում ենք այնպես անել, որպեսզի տեսանյութի դիտումը չավարտվի ձեզ համար»,– ասում է Դորոնիչևը։
YouTube–ի բջջային հավելվածներում հայտնվել է «պատկերը պատկերում» սկզբունքով հաջորդ հոլովակի որոնման ժամանակ տեսանյութի շարունակությունը դիտելու հնարավորությունը։ Էկրանի ներքևի հատվածից դեպի վերև անցկացումը կվերադարձնի լրիվ էկրանի ռեժիմը, իսկ աջից դեպի ձախ` կանջատի վերարտադրությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Եվս մեկ նորույթն է ամբողջության փլեյլիստերը միացնելու հնարավորությունը։ YouTube–ը նաև կատարելագործել է հեռախոսից կամ պլանշետից հեռուստացույցին կոնտենտը փոխանցելու համար Cast գործողությունը։ –0–