USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Toshiba–ն սկսել է 19 նմ հիշողությամբ կուտակիչների վաճառքը

14.03.2013, 13:52
Toshiba–ի եվրոպական ստորաբաժանումը մեկնարկել է SSD-կուտակիչների վաճառքը, որոնք պատկանում են THNSNH շարքին։ Վերջինները ստեղծվել են NAND հիշողությամբ բջջային բազմաշերտ կառուցվածքով (MLC) 19 նմ չիպերի բազայի վրա։  Այդ մասին տեղեկացրել է մամուլի ծառայությունը, հաղորդում է Сnews.ru–ն։
Toshiba–ն սկսել է 19 նմ հիշողությամբ կուտակիչների վաճառքը
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /ԱՌԿԱ/. Toshiba–ի եվրոպական ստորաբաժանումը մեկնարկել է SSD-կուտակիչների վաճառքը, որոնք պատկանում են THNSNH շարքին։ Վերջինները ստեղծվել են NAND հիշողությամբ բջջային բազմաշերտ կառուցվածքով (MLC) 19 նմ չիպերի բազայի վրա։  Այդ մասին տեղեկացրել է մամուլի ծառայությունը, հաղորդում է Сnews.ru–ն։

Վաճառքի են հանվել 2,5 դյույմանոց 60, 128, 256 և 512 ԳԲ ծավալով մոդելները, ինչպես նաև mSATA ֆակտորով 60, 128 և 256 ԳԲ մոդելները։  Բոլորը զինված են 6 ԳԲ/վ առավելագույն թողունակությամբ ինտերֆեյսով։

Ընկերությունից նշել են, որ 2,5 դյույմանոց ֆակտորով սարքերն առաջարկվում են 7 և 9,5 մմ հաստությամբ կորպուսով։

THNSNH շարքն արտադրելիս կիրառվող նոր տեխնոլոգիաներից է տվյալների պաշտպանությունը` Quadruple Swing-By Code տեխնոլոգիաների օգնությամբ։ Սխալներն ուղղելու այս տեխնոլոգիան, որը մշակվել է Toshiba–ի կողմից, թույլ է տալիս տվյալներն անվնաս պահել կուտակիչներում։

Նոր SSD–ները հարմարավետ են նոութբուքերի, պլանշետների, անձնական համակարգիչների կիրառման, ինչպես նաև համակարգիչներում արդյունաբերական խնդիրներ լուծելու համար։ Նոր կուտակիչների գինը դեռ հայտնի չէ։ –0–